Պետրոսյանի սիրուհին Մաքսիմ Վիտորգանի հետ սիրավե՞պ ունի. Բրուխունովայի մեկնաբանությունը
Նախորդ տարի հանրությանը շոկի ենթարկեց Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի աղմկոտ ամուսնալուծությունը։ Շատերը բաժանման պատճառ էին համարում Պետրոսյանի երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովային, որն իբրեւ սիրավեպ ունի 73-ամյա արտիստի հետ։ Նա հերքել է այդ տեղեկությունները, սակայն կարծես թե ստիպված է լինելու պաշտպանվել եւս մեկ աղմկոտ պատմությունից։
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Տատյանան թաքցնում է ռոմանտիկ կապը Մաքսիմ Վիտորգանի հետ։ Այսպիսի ենթադրություններ հայտնվել են, երբ Բրուխունովան մասնակցել է Կոնստանտին Բոգոմոլովի «Երեք քույրեր» ներկայացմանը։ Բրուխունովայի կարծիքով՝ Սոբչակի նոր սիրելիի բեմադրությունը ձանձրալի է, իսկ դերասանների խաղը՝ ոչ արտահայտիչ։
Լրագրողները եզրահանգում էին արել, որ Բոգոմոլովին ցավեցնելու փորձը մատնում է նրա զգացմունքները Վիտորգանի հանդեպ։ Որպես նոր հարաբերությունների առավելություն՝ նրանք անվանել են դերասանի տարիքը, որը Պետրոսյանից երիտասարդ է 27 տարով։ Տատյանան չափազանց զարմացած է այս հայտարարության պատճառով։ Նա այս նորությունը հրապարակել է իր միկրոբլոգում՝ արտահայտելով իր վրդովմունքը։ «Նույնիսկ չգիտեմ՝ ինչպես արձագանքել սրան։ Խավարամտությունն այս տեսքն ունի։ Կանգնեցրեք աշխարհը։ Ես իջնում եմ։ Ի՞նչ է կատարվում այս աշխարհում»,- գրել է Տատյանան։
Հիշեցնենք՝ Բրուխունովան մինչ այժմ հերքում է սիրավեպը Եվգենի Պետրոսյանի հետ։ Նա խոստովանում է, որ իրեն ու արտիստին կապում են միայն ընկերությունն ու մասնագիտական հետաքրքրությունները։ «12 տարի ես Պետրոսյանի կողքին եմ եւ եթե այդպիսին լինեի, դա տեղի կունենար ավելի շուտ, եւ ամբողջ պատմությունը վաղուց արդեն ավարտված կլիներ։ Իմ խնդիրն է առաջին հերթին պահպանել նրա առողջությունը։ 73 տարեկան հասակում մարդը ուշադրության, հոգատարության կարիք ունի։ Եթե այնպես է ստացվել, որ ես հայտնվել եմ նրա կողքին, ես պետք է Եվգենի Վահանովիչին հանգստանալու հնարավորություն տամ։ Նա պետք է բեմ բարձրանա, քանի դեռ սիրտը զարկում է»,- ասել է Տատյանան։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ