Տարոն Մարգարյանի ճոխ կյանքը եւ համապատասխան գնումները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեւանի քաղաքապետարանը շարունակում է ահռելի գումարներ ծախսել քաղաքային բյուջեից: Նախ` քաղաքապետարանը աշխատավայրի համար այս տարվա բյուջեով նախատեսել է տրամադրել 6 մլրդ 400 մլն 335 հազար 500 դրամ, որից 758 մլն 538 հազար 400 դրամը տրվելու է որպես պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ:
Դե, հասկանալի է` ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններ էին, որտեղ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարն էր, իսկ Երեւանի ավագանու ընտրություններում էլ նա գլխավորելու է կուսակցության ցուցակը: Ու դժվար չէ ենթարդել` այդ հավելավճարները քաղաքապետարանը կտա ՀՀԿ-ին մեծ ձայն բերած իր աշխատակիցներին:
Բացի այդ՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա գնումների պլանի համաձայն՝ քաղաքապետարանը նախատեսել է գնել 24 կգ շոկոլադ` կիլոգրամը 6500 դրամով, սուրճի համար նախատեսվում է ծախսել 112 հազար 500 դրամ, տուփը` 2500 դրամով եւ այսպես շարունակ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից