Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը ցեղասպանությունից փրկվածների հուշերում

Սուրբ Զատկի տոնը, որը քրիստոնեական հավատքով Հիսուս Քրիստոսի խաչելությունից 3 օր անց նրա հարությունն է խորհրդանշում, 100 տարի առաջ Արեւմտյան Հայաստանի տարածքում տոնվում էր բնակչության լայն զանգվածների կողմից։ Բանավոր պատմական աշխատությունները մեզ այսօր հաղորդակից են դարձնում Վանում, Մուշում, Սասունում եւ նման այլ հայաշատ վայրերում Սուրբ Զատկի տաղավար տոնի սովորույթներին։

Akunq.net-ի թարգմանությամբ ներկայացնում ենք Ստամբուլի «Ակոս»-ում հրապարակված Հայոց ցեղասպանությունից փրկվածների հուշերը, որ ժողովել է դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանը։ Դրանք տեղեկություններ են հաղորդում 20-րդ դարի սկզբին Սուրբ Զատիկը տոնելու հայկական ավանդույթների ու սովորույթների մասին։ Պատմությունները վկայում են, որ 100 տարի առաջ հայերը բազմաթիվ քաղաքներում մեծ տոնախմբություններով են նշել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։

Սուրբ Զատիկը Մուշում

1908 թ. Մուշի Գյումգյում գյուղում ծնված Սաթենիկ Նազարի Պետրոսյանը տոն օրերի խանդավառությունն այսպես է ներկայացնում. «Նշում էինք տոն օրերը՝ Սուրբ Զատիկը, Սուրբ Ծնունդը։ 40 օր պահք էինք պահում, ընկույզով, զեյթունի յուղով ուտելիքներ էինք ուտում, իսկ Սուրբ Զատկին ձու էինք ներկում ու հարևաններին բաժին հանում։ Սուրբ Ծնունդին հայրս սկուտեղի մեջ մեծ գաթա էր հունցում, իսկ երբ այդ գաթան պատրաստ էր լինում, հայրս այն մասերի էր բաժանում։ Գաթայի մեջ ընտանիքի բոլոր անդամների, այս թվում նաև կենդանիների համար, հաջողություն կանխագուշակող մետաղադրամ էր դրված լինում»։

Մուշի Արընջկուս գյուղում 1904 թ. ծնված Սեդրակ Աբրահամի Հարությունյանը նշում է, որ Սուրբ Զատկին տարածված սովորույթ է եղել ձուկ ուտելը. «Սիփան սարից մի գետ էր հոսում, որը 25 ջրաղացի քար էր պտտում։ Գիտե՞ք, թե որքան ցորեն էին աղում։ Երբ մաշկային հիվանդություն էինք ձեռք բերում, Վանա լճում լողում էինք ու լավանում։ Նոր տարվան, ինչպես նաև Սուրբ Զատկին ծովատառեխ էինք ուտում, որը փուշ չուներ»։

Սուրբ Զատիկը Վանում

Թե ինչպես էին նշում Սուրբ Զատիկը Վանում, պատմում է Վանի Նարեկ գյուղում 1905 թ. ծնված Սմբատ Դավթի Դավթյանը. «Սուրբ Զատկից առաջ նախ պահք էինք պահում, իսկ այդ օրը ձու էինք ներկում և հավկիթակռիվ սկսում. հաղթում էր նա, ում ձուն կոտրել էր մյուս հավկիթներն ու անվնաս էր մնացել։ Այդ օրը եկեղեցին միշտ լիքն էր լինում հավատացյալներով»։

Վանի մեկ այլ բնակավայրում՝ Արձակի Խարակոնիս գյուղում, 1908 թ. ծնված Ազնիվ Ասլանյանն ընդգծում է, որ այդ տարածաշրջանում հավկիթ ներկելու յուրահատուկ սովորույթ կար. «Տոն օրերին, ինչպես օրինակ՝ Սուրբ Զատկին, ձու էինք եփում և կարմիր ներկում «դուրում» կոչված խոտի միջոցով։ Միմյանց տուն էինք գնում, շնորհավորում մեկմեկու։ Հարուստները նոր հագուստ էին հագնում…»։

Սուրբ Զատիկը Սասունում

Սասունում, որը ներկայիս Բաթման գավառն է, ևս մեծ խանդավառությամբ էին տոնում Սուրբ Զատիկը։ Ինչպես պատմում է 1903 թ. ծնված Հակոբ Մանուկի Գրիգորյանը, ամբողջովին հայաբնակ Տալվորիկ գյուղում Սուրբ Զատիկը մեծ կարևորություն ուներ. «Սուրբ Զատկին ձու էինք ներկում, կարմիր-կանաչ գույնի հավկիթներով կռվի բռնվում։ Նշում էին նաև Վարդավառն ու Տյառնընդառաջը։ Այգիներում խարույկ էինք վառում»։

[20:23:24] Artur Khemchyan: «Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ տղամարդկանց ձերբակալեցին»

1915 թ. և դրան հաջորդած տարիներին Ցեղասպանությունից փրկվածները Սուրբ Զատիկը վատ հիշողությունների հետ են ասոցացնում։ Զորօրինակ՝ 1910 թ. Բաբերդում, այսինքն՝ Բայբուրդում ծնված Մասիս Նիկողայոսի Կոջոյանը պատմում է. «1915 թ. ապրիլ ամսին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ հեղինակավոր բոլոր տղամարդկանց բանտարկեցին. հայրս նույնպես նրանց թվում էր։ Բանտարկության երկրորդ օրը մայրս ուտելիք վերցրեց, և նրա մոտ գնացինք։ Հայրս գունատ էր և մեզ զարմացած հայացքով դիմավորեց։ Դրսում մեզ խուզարկել էին, հետո միայն թույլ տվել ներս մտնել»։

Սուրբ Զատկի տոնին գաթայի մեջ թաքցված հաջողության կոճակը

Տղամարդկանց ձերբակալություններով սկսած Ցեղասպանության գործընթացը շարունակվելու էր հայ ազգաբնակչության ոչնչացմամբ այն հողերի վրա, որոնք դարեր շարունակ նրանց բնօրանն էին եղել։ 1893 թ. Մուշի Բուլանըխ գավառի Համզաշեյխ գյուղում ծնված Տոնական Աբրահամի Տոնոյանը ևս նրանցից է, ով այս գործընթացից հետո անգամ դեռ չի մոռացել իր հայրենիքն ու Սուրբ Զատկի օրերը. «Ժամանակ առ ժամանակ Մուշն եմ հիշում… Ամեն անգամ, երբ մեր հայրենի տունը, մեր հարազատներին, բարձր բարդիներով շրջապատված մեր ընդարձակ բակը, այդ բարդիների վրա ամեն գարուն բույն հյուսող արագիլներին եմ մտաբերում, մտածում եմ, թե կգժվեմ…

Ցավից արտասվելով՝ հիշում եմ Սուրբ Զատկին կամ իմ ծննդյան օրը մորս՝ գաթայի մեջ թաքցված հաջողության կոճակը… մեկ առ մեկ, անուն առ անուն մեր չթաղված նահատակներին, անգերեզման մեր հարազատներին, կորած եղբայրներիս, նրանց կանանց ու երեխաներին։ Անասնացած զինվորներից փախչող և իրենց Մուրադ գետի (Արածանի–Ակունքի խմբ.) սառը ջրերը նետող անմեղ քույրերից, երիտասարդ հարսներից ո՞ր մեկին հիշեմ, որի՞ համար սգամ…»։

news.am