Ջիգարխանյանի նախկին կնոջից պահանջում են պարտքերը
Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան եւ Արմեն Ջիգարխանյանը բաժանել են գրեթե երկու տարի առաջ, սակայն կրքերը մինչ այսօր չեն հանդարտվում։ Ժողովրդական արտիստը փորձում է չհիշել դաշնակահարուհու հետ կյանքի մասին։ Նա շարունակում է աշխատել, ներկայացումներ փորձում։
Ջիգարխանյանը նախընտրում է չխոսել սկանդալային դաշնակահարուհու մասին։ Շրջել է էջն ու շարունակում է ապրել՝ աշխատում է, բեմադրություններ փորձում։ Իսկ վերջին նորությունները երկրպագուներն իմանում են նրա ընկերոջից՝ համակիր ու հայրենակից Արթուր Սողոմոնյանից։
«Արմեն Բորիսովիչի մոտ ամեն ինչ կարգին է։ Հիմա նա ավելի շատ զբաղված է առողջության վերականգնմամբ, շրջապատված է ընկերներով ու մտերիմներով։ Արմեն Բորիսովիչը նախընտրում է չշփվել մամուլի, հեռուստատեսության եւ լրագրողների հետ։ Ցավոք, նախորդ տարի նրա անվան շուրջ սուտ, ոչ կոռեկտ տեղեկատվությունն ազդել է նրա ինքնազգացողության վրա»,- հայտնել է Սողոմոնյանը։
Արտիստը հոկտեմբերին դարձել է 84 տարեկան. լուրջ տարիք։ Սակայն նա դիմանում է եւ չի կորցնում հումորի զգացումը։ Ջիգարխանյանի շատ երկրպագուներ սպասում են, թե երբ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կկանգնի դատարանի առաջ։ Նրանք կարծում են, որ դաշնակահարուհին կողոպտել է դերասանին, թեեւ չեն կարող ապացույցներ ներկայացնել։
«Առայժմ քրեական գործով նորություններ չկան։ Ամեն ինչ շատ դանդաղ է ընթանում։ Հույս ունենք, որ իրավապահ մարմինները շուտով ավելի վճռական գործողությունների կանցնեն։ Նրա համար այդ պատմությունն անցյալում է. մենք նրան չենք քննարկում, սակայն ընկերների եւ իրավաբանների համար սա արդեն պատվի հարց է։ Զարմանալի է, որ մարդը, որն այդքան անպատկառ եւ հրապարակային կերպով կողոպտել է ամբողջ երկրում հարգված մարդու, մինչ այժմ պատշաճ պատիժ չի կրել»,- ասել է նա։
«Մենք ամենամարդկային արդարադատությունն ունենք։ Եթե այդ թեթեւամիտ կնոջ ձեղնահարկը կոտրեին, կարծում եմ՝ ամեն ինչ միանգամից առաջ կշարժվեր.. Իսկ այս դեպքում...»,- Ջիգարխանյանի ընկերոջ խոսքերը մեկնաբանում են մարդիկ։


















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ