«Խնդրում եմ, ինձ մի հարվածի»․ Մայք Թայսոնը կնոջն անկողնում բռնացրել է Բրեդ Փիթի հետ
Հոլիվուդում նոր սկանդալ է. UndisputedTruth գրքում առկա հուշողություններում, որը վերջերս հայտվել է խանութներում, Մայք Թայսոնը Բրեդ Փիթին մեղադրել է իր ընտանեկան անդորրը խաթարելու մեջ։ Այս մասին գրում է «7 дней»-ը՝ հղում կատարելով Hollywood Life-ին։
54-ամյա Մայքը, որը բռնցքամարտում ծանր քաշային կարգում աշխարհի բազմակի չեմպիոն է, հայտարարել է, որ այժմ նրա նախկին կինը՝ դերասանուհի եւ մոդելՌոբին Գիվենսը նրան դավաճանել է Փիթի հետ։
Ինչպես պնդում է սպորտսմենը, 80-ականների վերջերին նա անկողնում կնոջը բռնացրել է դերասանի հետ։ Փիթնի ռեակցիան գերազանցել է բռնցքամարտիկի բոլոր սպասելիքները։ «Միայն ինձ չծեծես, խնդրում եմ չհարվածես․․․», - իբրեւ ասել է Բրեդը՝ վախից դողալով։
Սակայն, ինչպես պնդում է Թայսոնը, Ռոբինի եւ Բրեդի սիրավեպը չի ավարտվել ոչ բուռն տեսարանից, ոչ էլ ապահարզանի հայցից հետո։ Մի որոշ ժամանակ անց, երբ նա անցել է Գիվենսի տան կողքով, նա Ռոբինին տեսել է Բրեդի շքեզ մեքենայի մեջ, որով նրանք արագ հեռացել են անհայտ ուղղությամբ․․․
Ճիշտ է, Գիվենսը Էնդի Կոենի շոուի ժամանակ նախկին ամուսնուն մեղադրել է սուտ խոսելու մեջ։ Ռոբինը հայտարարել է, որ հերքում է այն փաստը, որ Թայսոնը նրան բռնացրել է Բրեդի հետ։ Սակայն հայտնի դերասանի հետ սիրավեպի եւ նկարագրված տեսարանի մասին փաստը նա, ամեն դեպքում, չի հերքել։ Նա միայն բացատրել է Փիթի մեքենայում լինելը։ Նրանք այդ օրը, իբր թե միասին գնացել են նկարահանման։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ