«Միկելան լավագույնը չէր». Վալերիան Մանուչարովի շոուի ընթացքում դատապարտել է Ալսուի գործողությունները
Երգչուհի Վալերիան մեկնաբանել է սկանդալը, որը բարձրացել է «Մանկական ձայնը» նախագծի եզրափակչի շուրջ։
Ռուսաստանի ժողովրդական արտիստը հայտարարել է, որ հայտնի արիտիստները չպետք է իրենց երեխաներին այդպիսի մրցույթների ուղարկեն։ Երգչուհին Ալսուի դստերը տաղանդավոր աղջիկ է անվանել։ Սակայն աստղի կարծիքով՝ Միկելա Աբրամովայի համար «Առաջին ալիքի» նախագծի մյուս մասնակիցների համեմատությամբ անհավասար մրցակցային պայմաններ էին ստեղծվել։
«Ստացվում է, որ Ալսուն լսարան ունի, որը ձայները տալու է նրա դստերը, ինչ էլ մյուսներ երեխաներն անեն։ Ընկերները, ծանոթները աջակցելու են այդ երեխային։ Դա սխալ է։ Ամեն ինչ պետք է նույնպիսի պայմաններում լինի»,- YouTube-յան ալիքով հեռարձակվող «Эмпатия Манучи»-ի թողարկման ընթացքում ասել է Վալերիան։
Իոսիֆ Պրիգոժինի կինը պատմել է, որ «Մանկական ձայնում» մասնակցությունից երկար ժամանակ առաջ նա Ալսուից ստացել է դստեր կատարման տեսագրությունը։ Վալերիան հավաստիացնում է, որ Միկելայի երգեցողությունը դուր է եկել ոչ միայն իրեն, այլեւ որդուն՝ Արսենիին։ 20-ամյա դաշնակահարն ընկերական հարաբերություններ ունեի Ալսուի դստեր հետ, նրան նվագակցել է Կազանում համերգի ընթացքում։
«Միկելան լավագույնը չէր։ Նա վատագույնն էլ չէր։ Նա լավ աղջիկ է, շատ տաղանդավոր։ Երգը մի փոքր անհաջող է, եւ նա գիտեր այդ մասին։ Նրան ասել են, որ այնքան էլ ճիշտ երգ չեն տվել։ Եվ այն նրա կատարմամբ բավարար ազդեցիկ չի հնչել»,- պարզաբանել է Վալերիան։
«Մանկական ձայնը» նախագծի վեցերորդ եթերաշրջանը սկանդալային ավարտ է ունեցել։ Ալսուի դստեր հաղթանակը զայրացրել է հեռուստադիտողներից շատերին եւ շոու-բիզնեսի աստղերի։ Ստուգումը ցույց է տվել, որ Միկելա Աբրամովայի օգտին ձայների արհեստական ավելացում է տեղի ունեցել։ «Առաջին ալիքը» հատուկ թողարկում է անցկացրել, որի ընթացքում գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը պարգեւատրել է բոլոր ֆինալիստներին։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ