Քանյե Ուեսթը պատմել է իր հիվանդության մասին. ամեն ինչ լուրջ է
Ռեփեր Քանյե Ուեսթը, մեղմ ասած, սկանդալային մարդ է։ Նա կարողանում է իր մասին պատմել այն, ինչ ավելի է թաքցնել։
Քանյե Ուեսթը մասնակցել է Դեւիդ Լետերմանի շոուին, որին անկեղծորեն պատմել է իր հիվանդության մասին։ «Դեղերը հարկավոր է ընդունել ամեն օր, ուզում ես դա, թե ոչ։ Եթե դա չանես, վիճակը, որը դու չես ուզում, ավելի ու ավելի ուժեղ կլինի, եւ մի օր կհայտնվես հիվանդանոցում։ Ես ավելի հաճախ եմ հիպերպարանոիկ դառնում, նոպաներ ունենում։ Քեզ թվում է, թե բոլորը խաբում են քեզ, քեզ վատն են ցանկանում, կառավարությունը գլխումդ սարք է տեղադրել եւ ձայնագրում է բոլոր մտքերդ, ամենուր դավադրություն է»,- խոստովանել է նա։
Ինչպես հայտնում է Peopletalk-ը, Քանյեի մոտ ախտորոշվել է մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ՝ բիպոլյար խանգարման տեսակներից մեկը, որի դեպքում մարդը մեկ հայտնվում է դեպրեսիվ վիճակում, մեկ՝ սկսում գրգռվել։ Տրամադրությունը կարող է փոխվել յուրաքանչյուր ժամ։ Ծայրահեղ աստիճանի դեպքում համախտանիշը կարող է հասցնել ինքնասպանության փորձի։ Ռեսթը նաեւ քննադատել է հիվանդանոցի աշխատակիցների վարքը, որոնք իրեն ձեռնաշղթաներով կապել են մահճակալին։ «Երբ այդպիսի վիճակում ես, ինչ-որ մեկին վստահելու կարիք ունես, իսկ այդպիսի վարքագիծը դաժան է»,- հայտարարել է Ուեսթը։
Հիշեցնենք՝ Ուեսթի մոտ նոպաներն առաջին անգամ սկսել են 2016թ.-ին նյարդային պոռթկումից հետո։ Այդ ժամանակ նա խոստովանել էր, որ դեպրեսիայի պատճառով մշտապես մտածել է կյանքին վերջ տալու մասին եւ անհանգստանում էր, որ այդ պատճառով Քիմը կբաժանվի իրենից։ «Ես գիտեմ՝ ինչ է նշանակում զգալ, որ ցանկանում ես կարգի բերել սեփական կյանքդ, նույնիսկ եթե դա նշանակում է վերջ տալ կյանքիդ սեփական ձեռքերով։ Ես ունեցել եմ այդպիսի մտքեր եւ ցանկանում եմ կիսվել ձեզ հետ, թե ինչն է ինձ ետ պահել այդ քայլից։ Կանոն առաջին՝ խուսափեք մարդկանցից, որոնք ձեզ ստիպում են մտածել ինքնասպանության մասին»,- Twitter-ում գրել էր երաժիշտը։ Քիմն ամեն ինչում աջակցել է ամուսնուն եւ միշտ ասել, որ միասին են պայքարելու հիվանդության դեմ։


















































Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականությ...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Քեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստես
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում