Մեգան Մարքլի առաջնեկի դայակն ազատվել է աշխատանքից երկու շաբաթ անց
37-ամյա Մեգան Մարքը մասնագետի է որոնում, որը նրան կօգնի հոգ տանել փոքրիկ Արչիի մասին։ Դայակը, որը փոքրիկի ծնունդից հետո աշխատում էր դուքսերի մոտ, չի դիմացել փորձաշրջանին։
Արքայազն Հարրիի կնոջ բարդ բնավորության մասին վաղուց է հայտնի։ Նա անձանակազմի նկատմամբ անհանգիստ վերաբերմունք ունի, եւ շատ բրիտանացիներ անհանգստանում են փոքրիկ Արչիի ճակատագրի համար։ Պահանջկոտ Մեգան Մարքլի համար դժվար կլինի ընտրել մարդու, որն ամբողջությամբ բավարարում է նրան։ Պրոֆեսիոնալ դայակը, որը Ֆրոգմոր հաուսում հայտնվել է թագավորական գահաժառանգի ծնունդից հետո, պարզապես չի դիմացել։ Նա աշխատանքից ազատվել է երկու շաբաթ անց։ Պատճառն այն է, որ դայակին պարզապես թույլ չեն տվել մոտենալ փոքրիկին։
«Մեգանը սիրում է ամեն բան անձամբ վերահսկել։ Նա միայն Դորիային՝ մորն էր թողնում մի քանի րոպե գրկել Արչիին։ Նա դուրս էր գալիս լոգասենյակից, պարզապես վազում՝ նրան վերադարձնելու համար»,- աղբյուրի խոսքերը մեջբերում է Daily Express-ը։ Նույնիսկ ստուգված եւ փորձառու դայակները չեն կարող օգնել նորաթուխ մայրիկին։ «Ոչ ոք չի խնամել Արչիին, բացի Մեգանից։ Նա նրանց թույլ չի տալիս մոտենալ Արչիին»,- շարունակել է աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սասեքսի դքսուհին եւ դուքսը երեխային կխնամեն առանց օգնականի։ Սակայն Մեգանի մայրը՝ Դորիա Ռեգլանդը, ծննդաբերությունից երկու շաբաթ անց վերադարձել է ԱՄՆ։ Նախքան դեկրետային արձակուրդը կավարտվի, եւ Մեգանը ստիպված կինի վերադառնալ պարտականություններին, նա պետք է ընտրի մարդուն, ում կվստահի առաջնեկին։


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ