Երկրագնդի կանանց 41 տոկոսը երազում է մենակ ճամփորդելու մասին
Շուկայի հետազոտության YouGov միջազգային ինտերնետ ընկերությունը հետազոտություն է իրականացրել՝ պարզելու, թե ինչն է ստիպում մենակ ճամփորդել, տեղեկացնում է Turizm-ը։
Թիվ մեկ պատճառը ազատության ձգտումն է եւ երթուղին «իրեն հարմարեցնելու» ցանկությունը, այսինքն՝ առանց որեւէ այլ մարդու մասնակցության երթուղի կազմելը։ Եվս մեկ հայտնի պատճառ է այն, որ շատերը կարծում են, թե իրենց համար ավելի հեշտ եւ ազատ կլինի հանգստանալ մենակ։ Միայնակ ճամփորդողները նաեւ հայտարարում են, որ մենակ ուղեւորությունը թույլ է տալիս ավելի անկախ ու վստահ զգալ։
Հետազոտության համաձայն՝ մենակ ճամփորդելը վստահություն է հաղորդում կանանց 41 տոկոսին։ Ինչ վերաբերում է տարիքին, ապա միայնակ ճամփորդելու լավագույն ժամանակը 40-60 տարեկանն է։ Այդպես է վարվում զբոսաշրջիկների 39 տոկոսը։ Բացի այդ, պարզվել է, որ ճնշող մեծամասնությունը պարզապես չի կարողանում ուղեկից գտնել, քանի որ ընտրել է մի ուղղություն, որը ոչ մեկին դուր չի գալիս՝ ոչ ընտանիքին, ոչ ընկերներին։
YouGov-ի փորձագետները պարզել են, թե ինչ գործոններ են ավելի հաճախ հետ պահում միայնակ ճամփորդողներին եզրափակիչ փուլում։ Նրանց մոտ 57 տոկոսը խոստովանել է, որ երկյուղում է տարբեր վտանգներից, որոնցից դժվար գլուխ հանի մենակ, իսկ 51 տոկոսն ասել է, որ նրանց համար կարող է... ձանձրալի լինել։
The Telegraph պարբերականի կանխատեսմամբ՝ մենակ ճամփորդողների թիվը ապագայում զգալիորեն կավելանա։ 2018-ին հանգստացողների 15 տոկոսը մենակ է մեկնել հանգստանալու։ Համեմատության համար. 2017-ին այդ թիվը 12 տոկոս էր, ինչը երկու անգամ ավելին է 2011-ի ցուցանիշից։ Նման միտումը, ըստ երեւույթին, ավելի շատ կապված է անհատական անկախության ձգտման, այլ ոչ թե այլընտրանքի բացակայության հետ, համոզված են The Telegraph-ում։
Միայնակ զբոսաշրջիկների երեք քառորդը հայտարարել է, որ այդպիսի ուղեւորությունը գործողության ազատություն է տալիս։ Այդ զգացումը տարածված է «միջին տարիքի ճգնաժամ» ապրող մարդկանց, այսինքն՝ 35-44 տարեկանների շրջանում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ