Ուկրաինայի նոր առաջին տիկինը. ինչ հագուստ է կրել Զելենսկայան ամուսնու երդմնակալությանը
Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը։ Գերագույն ռադայի հանդիսավոր նիստի ընթացքում Զելենսկին երդվել է։
Այդ կարեւոր օրը Զելենսկիին աջակցելու էր եկել կինը՝ Ելենա Զելենսկայան։ Ուրկաինայի առաջին տիկինը պատասխանատու միջոցառման համար ընտրել էր ուկրաինական Artemklimchuk ապրանքանիշի ճերմակ կոստյում։ Կերպարի գլխավոր գրավչությունը քեյփն էր, որը ծածկում էր ուսերը։