Այս տարվա առաջին երկու ամսվա ընթացքում Հայաստանում նվազել են տների առքուվաճառքի գործարքները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ այս տարվա փետրվարին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 12 հազար 247 գործարք, որոնցից ամենաշատը գրանցվել է մայրաքաղաք Երևանում։ Մինչդեռ նախորդ տարի իրականացվել է 13 հազար 333 գործարք։ «Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ հրապարակումից տեղեկացավ նաև, որ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից վաճառքը կազմել է 25.8 տոկոս, այլ պետական գրանցումները՝ 29 տոկոս։ Պաշտոնապես այս տարվա փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում բնակարանների վաճառքը 3.4 տոկոսով նվազել է։ Իսկ ահա բնակարանների, տների գրավադրումը այս տարվա փետրվարին կազմել է 13.1 տոկոս՝ ավելանալով 1.9 տոկոսով։ Հետաքրքիր է նաև, որ բնակարանների, տների վարձակալությունը նույնպես նվազել է։ Մասնագետների պնդմամբ, այս ցուցանրշները պայմանավորված են հանրապետությունում առկա տնտեսական իրավիճակով և բնակչության արտագաղթով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն