Մի տղամարդ իմ մասին հարցրել էր՝ էս երգող գյադեն գալուբո՞յ է, որ ձայնն էդպես բարակ է. Պաուզա Անո
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ:
Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի, դերասանուհի Նարինե Ոսկանյանն է, որն առավել հայտնի է Պաուզա Անո բեմական անվամբ: Նա նախ հիշեց մի դեպք, որը կատարվել է 2003-ին, երբ շոուբիզնեսցիներով եղել են Գյումրիում:
«Գնացել էինք համերգի: Ես էի, Մայքլ Քոթանջյանը, Լիլիթ Կարապետյանը եւ այլք, մեծ խմբով էինք: Երբ արդեն Գյումրիից գնում էինք Երեւան, ճանապարհին ստիպված եղանք կանգ առնել, քանի որ ուժգին քամի սկսվեց, կայծակ եղավ, եւ քամին պարզապես քշում էր մեր մեքենան: Մեկ էլ նայեցինք մեր շուրջն ու ի՞նչ տեսնենք՝ թռչող կով: Բանն այն էր, որ փոթորիկը քշում-տանում էր կովին, եւ տպավորություն էր, թե կովը թռչում էր: Մինչ օրս ով այդտեղ եղել է, չի մոռանում այդ տեսարանը»,-պատմեց մեր զրուցակիցը:
Նա ներկայացրեց մեկ այլ պատմություն եւս՝ ոչ պակաս զվարճալի զարգացումներով: «Տարիներ առաջ աշխատում էի ակումբում, հումորային երգեր էի երգում: Մի օր էլ մի հարբած տղամարդ կանչեց պարուհուն ու ինչ-որ բան ասաց ականջին: Այս աղջիկը սկսեց քահ-քահ ծիծաղել: Հետո արդեն այդ տղամարդը մոտեցավ ինձ ու բացատրեց: Ուրեմն այդ տղամարդը պարուհուն հարցրել էր. «Էս երգող գյադեն գալուբո՞յ է, որ ձայնն էդպես բարակ է»: Բացի այն, որ ձայնս բարակ էր, ես էլ այդ օրը ջինսե տաբատով եւ սպորտային գլխարկով էի: Մի խոսքով, այդ տղամարդը մի պահ ամեն ինչ խառնել էր իրար: Այնքան էինք ծիծաղել, որ հազիվ ուշքի եկանք հերթական ելույթն ունենալու համար»,-եզրափակեց երգչուհին՝ հավելելով, որ, անկախ իր կամքից, հաճախ է նմանատիպ պատմությունների կիզակետում հայտնվում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ