Ադելը կարող է կորցնել բազմամիլիոնանոց ունեցվածքը
30-ամյա երգչուհի Ադելն արդեն բազմաթիվ անգամներ փոշմանել է, որ ամուսնությունից առաջ համապատասխան պայմանագիր չի կնքել։ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ աստղերից մեկն ամուսնալուծության դեպքում կարող է ամուսնուն տալ ունեցվածքի կեսը։
Ադելը հանուն ամուսնությունը պահպանելու նույնիսկ պատրաստ էր լքել բեմը։ Բայց նույնիսկ արմատական միջոցները չեն փրկել հարաբերությունները։ Աստղային զույգի ընկերները վստահեցնում են, որ ամուսնալուծության մասին խոսել են դեռ Սուրբ ծնունդից առաջ։ Պատճառը զույգի լարված գրաֆիկն է. նրանք մշտապես տարբեր մայրցամաքներում են գտնվել եւ հազվադեպ են հանդիպել։
Ամուսինները պետք է կիսեն 150 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ (մոտ 188 մլն դոլար) ունեցվածքը, որն այժմ տնօրինում է Ադելը։ Հունվարին նա Լոս Անջելեսում գտնվող բնակարանի սեփականության իրավունքը փոխանցել է ամուսնուն, իսկ փետրվարին 3 մլն ստերլինգով վաճառել Բրիտանիայում գտնվող բնակարանը։
Չնայած սպասվող բարդություններին՝ երգչուհին ուրախությամբ է նշում բաժանումը։ Մարտին նա այդ իրադարձությունը նշել է ընկերուհու՝ Ջենիֆեր Լոուրենսի հետ՝ երեկույթ կազմակերպելով Նյու Յորքում գտնվող համասեռամոլների բարում։ Կարճ ժամանակ անց երկրպագուները նկատել են, որ Ադելը հանել է մատանին»։
Երգչուհու ընկերները վստահեցնում են, որ նա հուզված է նոր սիրավեպի հեռանկարով եւ խնդրում է իրեն ծանոթացնել ամերիկացոի հետ։ «Նա այլ տղամարդու է որոնում եւ ընդունում է, որ Սայմոնի հետ ամեն ինչ ավարտված է»,- The Sun-ին հայտնել են աստղի ընկերները։


















































Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում