Հմայիչ Սիրուշոյի ոճային լուսանկարը
Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին հետաքրքիր նախշերով տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել են մեղմ դիմահարդարումը եւ գեղեցիկ վզնոցները։ Մեկնաբանություններում Սիրուշոն մեջբերել է օրեր առաջ ներկայացրած «Tightrope Walking» երգի խոսքերը։