«Շեյքը եւ Ռոնալդուն հինգ տարվա պայմանագիր ունեին». հայտնի մոդելը՝ PR սիրավեպերի մասին
Հեռուստահաղորդավարուհի եւ մոդել Վիկտորյա Բոնյան «Русское Радио»-ի եթերում՝ Ալլա Դովլատովայի ստուդիայում, խոսել է PR սիրավեպերի մասին, որոնց դիմում են որոշ աստղեր։ Բոնյան դեմ է այդ միջոցով գումար աշխատելուն, ընդ որում, մարդկանց մի մասը մինչ այժմ վստահ է, որ հենց այդպիսի հարաբերություններ էին նրան կապում միլիարդատեր Պյեր Անդյուրանի հետ։

«Հիմա կանայք պատարստ են ամեն ինչի։ Մոդել Իրինա Շեյքը եւ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն 5 տարվա պայմանագիր ունեին։ Այն ավարտվեց, եւ նրանք բաժանվեցին։ Մարզիկի նոր ընկերուհին եւս, որքանով ինձ հայտնի է, նույնպիսի պայմանագիր ունի նրա հետ։ Բայց ես ինձ համար նման ճակատագիր չէի ցանկանա։ Լիարժեք ընտանիք եւ իսկական ամուսին եմ ցանկանում »,- ասել է նա։
Այսօր Իրինա Շեյքը հանդիպում է Բրեդլի Քուփերի հետ, որից երկու տարի առաջ դուստր է ունեցել։ Նա Ռոնալդուի հետ չի շփվում. նախկին սիրեկանները չեն մեկնաբանում միմյանց կյանքում տեղի ունեցող իրադարձությունները։

Ալլա Դովլատովան Բոնյային ասել է, որ այդպիսի սիրավեպերը ենթադրում են, որ կինը ոչ ի բանի կարիք չի ունենա եւ իրեն կապահովի ամբողջ կյանքի համար։ «Խնդիրը գումարը չէ։ Հասկանո՞ւմ ես՝ նման հարաբերություններում քո կյանքով չես ապրում։ Ես տաս տարի առաջ եւս նման սիրավեպ չէի ունենա։ Իսկ եթե երեխաներ ծնվեն, եւ ամուսինը հեռանա։ Ես երազում եմ սիրող ամուսին ունենալ, եւ որ մենք նույն օրը միասին մահանանք ծերությունից»,- հայտարարել է Բոնյան։
Մոդելը մի քանի տարի առանց հարաբերություններն օրինականացնելու ապրել է միլիոնատիրոջ որդի Ալեքսանդր Սմերֆիտի հետ եւ դուստր է լույս աշխարհ բերել։ 2017թ.-ին զույգը բաժանվել է։ Հեռուստահաղորդավարուհու խոսքով՝ իր ներկայիս վիճակը թույլ է տալիս կախված չլինել տղամարդկանցից։
«Ալեքսի հետ 7 տարվա համատեղ կյանքի ընթացքում չեմ աշխատել, եթերում չէի հայտնվում։ Դա անում էի գիտակցված։ Ցանկանում էի մի փոքր հեռանալ այդ ամենից, որպեսզի մոռանային ինձ։ Կյանքում այլ հետաքրքրություններ կային։ Բայց հիմա ես հասկանում եմ, որ այս կյանքում հարկավոր է կայունություն զգալ։ Բաժանումից հետո ես հագուստի արտադրությամբ եմ զբաղվել։ Հիմա իմ բիզնեսը ծաղկում է»,- նշել է աստղը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ