Քլոե Քարդաշյանի ձեռքերի 14 մատները շփոթեցրել են երկրպագուներին (լուսանկար)
Ամերիկյան հեռուստատեսությամբ ցուցադրվող «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping up with the Kardashians) ռեալիթի շոուի մասնակցուհի Քլոեի հրապարակած վերջին լուսանկարը շփոթմունքի մեջ է գցել հետևորդներին:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, երկրպագուներին անհանգստացրել է Քլոեի ձեռքերի անբնական տեսքը: Սոցցանցում հրապարակված լուսանկարում 34-ամյա Քարդաշյանը պատկերված է ոսկեգույն զգեստով և փարթամ կեղծամով: Այդ կերպարով նա ներկայացել էր ամերիկացի երգչուհի Դայանա Ռոսի 75-ամյա հոբելյանի տոնակատարությանը:
Օգտատերերի ուշադրությունից չեն վրիպել, սակայն, ֆոտոշոփի հետևանքները. Քլոեի ձեռքերին նրանք ավելորդ մատներ են նկատել:
«Ի՞նչ է կատարվում նրա ձեռքերի հետ», - գրել է նրանցից մեկը:
«Իսկ ոչ մեկին չի՞ անհանգստացնում, որ նա 14 մատ ունի», - գրել է օգտատերերից մեկ ուրիշը:
«Մի դատեք. ինչքան շատ, այնքան ավելի ուրախ», - կատակել է երրորդը:



















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ