Ջեֆ Բեզոսի ընկերությունը ցանկանում է ուղեծիր դուրս բերել ավելի քան 3000 արբանյակ
Ջեֆ Բեզոսի ընկերությունը միանում է ցածր ուղեծրում արբանյակների միջոցով արագ եւ առանց ընդհատումների գլոբալ համացանցի տրամադրման մրցարշավին:
Արագ եւ ամենուր հասանելի համացանցը եւ մոտ 130 մլրդ ծավալով շուկան մոտ ապագայի ամենամեծ մարտահրավերներից են:
Զարմանալի չէ, որ դրա մասնաբաժնի համար դաժան մրցակցություն է սկսվում:
ԶԼՄ-ները կարգավորիչների փաստաթղթերի հիման վրա գաղտնազերծել են եւս մեկ խաղացողի՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի ծրագրերը: Նա ցանկանում է ուղեծիր դուրս բերել ավելի քան 3000 արբանյակ, գրում է Hightech+-ը:
Kuiper նախագծի հետ կապված փաստաթղթերը հրապարակել է Geekwire կայքը:
Բեզոսը մտադիր է ցածր ուղեծիր արձակել 3236 արբանյակներ համացանցի տարածման համար: Ցածր ուղեծրի գլխավոր առավելությունը ազդանշանի փոխանցման ժամանակ ուշացումների բացակայությունն է:
Geekwire-ի մեկնաբանությունում Amazon-ի ներկայացուցիչը հաստատել է Բեզոսի ընկերության կապը նախագծի հետ:
«Kuiper նախագիծը ցածր երկրամերձ ուղեծրում արբանյակների աստղաբույլի արձակման նոր նախաձեռնություն է, որոնք կապահովեն բարձր արագությամբ լայնարձակ միացում՝ նվազագույն ուշացումով նրանց համար, ում հասանելի չէ բարձր արագությամբ համացանցը:
Սա երկարաժամկետ նախագիծ է, որը տասնյակ միլիոնավոր մարդկանց սպասարկում է նախատեսում:
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Երկրի մոտ 4 միլիարդ մարդ կայուն համացանց չունի: Իսկ դրա կարեւորությունը ամեն ամիս բառացիորեն աճում է, քանի որ համացանցին միացողների թիվը գնալով ավելանում է:
Amazon-ում պատրաստ չեն նախագիծը մանրամասն քննարկել լրագրողների հետ. հայտնի չեն ոչ արձակման ժամկետները, ոչ նախագծի արժեքը, ոչ ծառայությունների մատուցման գոնե մոտավոր ամսաթիվը: Կարելի է միայն ենթադրել, որ արբանյակները ուղեծիր դուրս կբերեն Բեզոսի տիեզերական սթարթափի Blue Origin հրոթիռները:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն