Ավելացել է էլեկտրաէներգիայի ինչպես ներքին սպառումը, այնպես էլ արտահանումը. նախարարություն
Տարեսկզբի երկու ամիսներին Հայաստանում արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացում. աճը կազմել է շուրջ 10,4 տոկոս։
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդհանուր առմամբ արտադրվել է 1 մլրդ 450 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 136,5 մլն կվտ ժամով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։
Արտադրության ծավալների ավելացումը պայմանավորվել է ինչպես ներքին սպառման, այնպես էլ արտահանման աճով։ Այս տարվա հունվար-փետրվարին Վրաստան է առաքվել ավելի քան 25 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ուղղությամբ առաքումներ չեն իրականացվել։
Նշենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի 8,9 մլն կվտ ժամի փոխարեն այս տարի Վրաստանից ներմուծվել է 1 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն