Ռուսաստանում ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովի ընկերության դեմ 105 մլն ռուբլու հայց է ներկայացվել
ՌԴ Կալինինգրադի մարզի իշխանությունները 105 մլն ռուբլու հայց են ներկայացրել ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովի Crocus Group ընկերության դեմ:
Ինչպես նշում է rbc.ru-ն, հայցը կապված է 2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար մարզադաշտի նախագծման ուշացման հետ: Հայցվորը պահանջում է վերադարձնել պայմանագրի ընդհանուր արժեքի 20%-ը:
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանն ընդունել է հայցը, որի վերաբերյալ առաջին նիստը կայանալու է ապրիլի 24-ին:
523,9 մլն ռուբլի արժողությամբ պայմանագիրը կնքվել է 2015թ. և վերաբերում է մարզադաշտի կառուցման համար նախագծային և աշխատանքային փաստաթղթերի մշակմանը:
Հայցվոր կողմի պնդմամբ՝ Crocus Group-ի թույլ տված ուշացումների հետևանքով իրենք 201 մլն ռուբլու վնաս են կրել:
Մինչդեռ ընկերությունում հայտնել են, որ աշխատանքների իրականացման տևողության ավելացումը տեղի է ունեցել ոչ իրենց մեղքով: Նրանք նշել են, որ ընթացքում իրենք սկզբնական նախագծում մի շարք փոփոխություններ անելու առաջադրանքներ են ստացել:
«Փոփոխություններ անելու առաջադրանքները ստացվել են աշխատանքների մեկնարկից երկար ժամանակ անց և նույնիսկ դրանց ավարտից (01.05.2016) հետո, ինչը միանշանակ չէր կարող չանդրադառնալ աշխատանքների կատարման տևողության վրա»,-ասվում է ընկերության հայտարարությունում:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր