Մեգան Մարքլի հերթական քմահաճությունը. նա չի ցանկանում հիվանդանոցի մոտ լուսանկարվել երեխայի հետ
37-ամյա Մեգան Մարքլը որոշել է խախտել թագավորական եւս մեկ ավանդույթ։ Նախ նա հրաժարվել է հիվանդանոցից, ուր ծննդաբերել է Քեյթ Միդլթոնը, իսկ այժմ Մեգանը չի ցանկանում մասնակցել ընտանեկան նկարահանման բժշկական կենտրոնի մուտքի մոտ, ուր սովորաբար ծննդաբերում են թագավորական ընտանիքի անդամները։
Այդ ավանդույթն արդեն 40 տարեկան է, որին հետեւել են թե արքայադուստր Դիանան, թե Քեյթ Միդլթոնը՝ արքայազն Ուիլյամի կինը։ Լուիի ծնունդից հետո Քեյթը նույն օրը հայտնվել է հանրության շրջանում եւ այնքան լավ տեսք է ունեցել, որ շատերն էին վրդովվել։
Մեգան Մարքլին այդ ամենը դուր չի գալիս. թղթակից Էմիլի Էնդրյուսը հայտնել է, որ ապագա մայրիկը ցանկանում է նորմալ ծննդաբերություն ունենալ, իսկ հետո նրան ժամանակ հարկավոր կլինի՝ երեխայի հետ կապ հաստատելու համար. Մեգանի համար դա շատ ավելի կարեւոր է ցուցարդկան լուսանկարներից։ «Նա չի ցանկանում եւ չի ծրագրում անել դա»,- The Sun-ին հայտնել է Էնդրույսը, թեեւ եթե ազնիվ լինենք, մեկը մյուսին չի խանգարում։ Պարզապես, ըստ ամենայնի, Մեգանին նյարդայնացնում է ամենն, ինչ ինչ-որ կերպ իրեն թագավորական ընտանիքի կանոնների եւ պրոտոկոլի շրջանակների մեջ է դնում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ