Աշխարհի ամենահարուստ մարդը պաշտոնապես ամուսնալուծվել է
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքենզի Բեզոսը հայտարարել է իրենց ամուսնալուծության գործընթացի ավարտի մասին։ Մաքենզին համաձայնել է ամուսնուն, որը աշխարհի ամենահարուստ մարդն է, տալ Amazon-ում իրենց բաժնետոմսերի 75 տոկոսը՝ հայտնում է AFP-ը։
Նա հայտարարել է, որ ամուսնուն կփոխանցի նաեւ The Washington Post-ի եւ Blue Origin-ի իր բոլոր բաժնետոմսերը, ինչպես նաեւ կստանա Amazon-ի մնացած բաժնետոմսերի վերահսկողությունը։ Նրա հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր արժեքը կազմում է 35,6 միլիարդ դոլար։
Ջեֆ Բեզոսը Twitter-ի իր հաղորդագրությունում նշել է, որ իր նախկին կինը «մեծ գործընկեր էր, դաշնակից եւ մայր»։ «Ես շնորհակալ եմ այս գործընթացում նրա բարության եւ աջակցության համար, եւ անհամբեր սպասում եմ մեր նոր հարաբերություններին՝ որպես ընկերներ եւ ծնողներ»,- գրել է նա։
Ջեֆ Բեզոսը Forbes ամսագրի կողմից այս տարվա մարտին ճանաչվել է ամենահարուստ մարդ՝ առաջ անցնելով Բիլ Գեյթսից եւ Ուորեն Բաֆետից։ Նրա կարողությունը կազմում է 131 մլրդ դոլար։
Ինչպես տեղեկացվում էր նախկինում, Ջեֆ Բեզոսը հարաբերությունների մեջ է նախկին հաղորդավարուհի Լորեն Սանչեսի հետ, որը բաժանվել է մեծահարուստ Պատրիկ Ուայթսելից։ Լորենը եւ Ջեֆը սկսել են հանդիպել 2018թ․ երկրորդ կեսին, այն բանից հետո, երբ բաժանվել են իրենց ամուսիններից։
Մաքենզի Բեզոսը գլխավորում է Bystander Revolution հիմնադրամը, որը մասնագիտանում է դպրոցներում հալածանքների վրա։ Նա նաեւ հայտնի է որպես գրող։ 2006թ․ Մաքենզին արժանացել է Ամերիկյան գրական մրցանակի՝ «Լյութեր Օլբրայթի փորձությունը» գրքի համար։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար