Նոր արգելք. ինչ թույլ չի տվել Մեգան Մարքլին սկեսրայրը
Արքայազն Չարլզը որդու՝ Հարրիի կնոջը թույլ չի տվել թագով ներկայանալ առաջին պետական ընթրիքին։ Այս մասին հայտնում է «Դեյլի Մեյլ»-ը՝ հղում անելով թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին։
Աղբյուրը պատմել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին Ֆիջի կատարած այցի ընթացքում Մեգան Մարքլը ցանկացել է կրել թագավորական ընտանիքի հավաքածուի գլխազարդը, որը զարդարված է թանկարժեք քարերով, սակայն Չարլզը թույլ չի տվել։ Նա կոչ է արել հրաժարվել այդ ընտրությունից, քանի որ թագն ընդունված չէ կրել որոշ երկրներում. այն չափազանց «արտասովոր է» եւ «հիշեցնում է անցյալի մասին»։
«Մեգանը դրանում ոչինչ չէր հասկանում, քանի որ այդ դերը նրա համար նոր էր։ Այդ պատճառով արքայազն Չարլզը բացատրել է, որ թագն այս դեպքին չի համապատասխանում։ Դա շատ սիրալիր էր»,- ասել է աղբյուրը։
Միջոցառման ընթացքում Սասեքսի դքսուհին երկար կապույտ զգեստ է կրել, որի հեղինակը լոնդոնյան Safiyaa ապրանքանիշն է, ինչպես նաեւ թանկարժեք քարերով զարդարված խոշոր ականջօղեր։ Թագի բացակայությունը գրավել էր լրագրողների ուշադրությունը, քանի որ այդ օրերին արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, Բուքինգհեմյան պալատում Նիդերլանդների թագավորին դիմավորել էր ադամանդե թագով, որը պատկանել է արքայադուստր Դիանային։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել