Արաքսի Չեթինյան. հայուհին, որը նվաճել է առաջին «Միսս Թուրքիա» գեղեցկության մրցույթի տիտղոսը
rusarminfo.ru կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել հայազգի գեղեցկուհի Արաքսի Չեթինյանին, որը 1925 թ. դարձել է պատմության մեջ առաջին «Միսս Թուրքիա» գեղեցկության մրցույթի հաղթող:
Նախկինում ընդունված էր համարել, որ գեղեցկության առաջին մրցույթը Թուրքիայում կայացել է 1929 թ., սակայն 2010 թ. «Հյուրրիյեթ» պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքները վկայում են, որ միջոցառումը կայացել է ավելի վաղ՝ 1925 թ.:
Այն հյուրընկալող քաղաքը եղել է Ստամբուլը, որտեղ գեղեցկուհի հայուհին Հայոց ցեղասպանությունից 10 տարի անց ոչ միայն «Միսս Թուրքիա» է ճանաչվել, այլ նաև կոտրել է այն կարծրատիպը, որ Թուրքիայում կանայք իրավունք չունեն իրենց ցուցադրել հանրային վայրերում:
«Հյուրրիյեթ»-ում հրապարակված հետազոտության հեղինակ Ֆեզա Քյուրջուօղլուն նշել է, որ այն ժամանակներում մեծ տարածում ուներ օսմանականության գաղափարախոսությունը, համաձայն որի` մարդու ազգությունը որոշվում էր Օսմանյան (Թուրքիա) պետության հպատակությամբ, մինչդեռ նրա կրոնական և ազգային պատկանելիությունը երկրորդ պլան էին մղվում:
«Հայազգի Արաքսի Չեթինյանին թույլ տվեցին մասնակցել այդ մրցույթին և նույնիսկ հաղթել` ելնելով այն հանգամանքից, որ վերջինս Օսմանյան Թուրքիայի քաղաքացի է, հետևաբար`օսմանականության գաղափարների կրող»,- գրել է հեղինակը:
Քանի որ առաջին «Միսս Թուրքիա» տիտղոսակրի մասին տեղեկությունները երկար տարիներ թաքցվել են, Չեթինյանի մասին շատ քիչ բան է հայտնի: Մրցույթում հաղթելուց հետո նա որպես մոդել մասնակցել է ցուցադրությունների, նկարահանվել ամսագրերում: Հաղթանակից չորս տարի անց նա նորից մասնակցել է «Միսս Թուրքիա» մրցույթին, սակայն այս անգամ զբաղեցրել է 3-րդ տեղը:



















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ