Դերասան Ալեքսանդր Գոլովինի նախկին սիրուհին դատարանում հաղթել է Նաստասյա Սամբուրսկայային
Դատական քննությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Նաստասյա Սամբուրսկայան Instagram-ում անզգույշ արտահայտություն էր արել «Кадетство» սերիալի աստղ Ալեքսանդր Գոլովինի նախկին ընկերուհու՝ Սվետլանա Բելոգուրովայի վերաբերյալ՝ հայտարարելով, որ նա հղիացել է թմրամիջոցների ազդեցության տակ։
Բելոգուրովան դիմել էր դատարան, որը միայնակ մոր օգտին որոշում է կայացրել։ Նրա փաստաբանը՝ Եկատերինա Գորդոնը, ավելի ուշ հայտարարել է, որ դատարանը Սամբուրսկայայի կողմից հրապարակված տեղեկատվությունը պատիվն ու արժանապատվությունն արատավորող է համարել։
Դատարանի որոշումն առայժմ չեն մեկնաբանել ոչ Նաստասյա Սամբուրսկայան, ոչ Ալեքսանդր Գոլովինը։ Իսկ Բելոգուրովան շնորհակալություն է հայտնել իր փաստաբանին՝ Եկատերինա Գորդոնին, ով իր հերթին հայտարել է, որ դերասանուհին անհարմար դրության մեջ է դրել իր ընկերոջը՝ Գոլովինին. նրա ներկայացուցիչները, փորձելով արդարացնել իրենց վստահորդին, դատական նիստերի ընթացքում հայտարարել են, որ «թմրամիջոցներ օգտագործել է ոչ միայն Բելոգուրովան, այլեւ Գոլովինը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ