Փարիզում տոնում են Էյֆելյան աշտարակի կառուցման 130-ամյակը
Փարիզի իշխանությունները հանգստյան օրերին մի շարք միջոցառումներ են կազմակերպել՝ նվիրված Էյֆելյան աշտարակի 130-ամյակի տոնակատարությանը:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, աշտարակի մի քանի հարկերում, ինչպես նաև մոտակա այգում խաղ կկազմակերպվի, որի մասնակիցները պետք է հանելուկներ գուշակեն՝ կապված աշտարակի հետ:
Բացի այդ, աշտարակի մոտակայքում ցուցադրություն է սկսվում այն մարդկանց լուսանկարներով, որոնք առնչություն ունեն Էյֆելյան աշտարակի շինարարության հետ: Նշվում է, որ մի շարք տոնակատարություններ կիրականացվեն նաև աշնանը:
Էյֆելյան աշտարակի բացումը տեղի է ունեցել 1889-ի մարտի 31-ին: Աշտարակի բարձրությունը բազմիցս փոփոխվել է, ինչը պայմանավորված է ամենավերևում տարատեսակ արբանյակների տեղադրմամբ: Ներկա պահին աշտարակի բարձրությունը 324 մետր է: Մի քանի տասնամյակ այն համարվել է աշխարհի ամենաբարձր կառույցը:
Գուստավ Էյֆելի կառուցած աշտարակը վերջին տարիներին երկրորդ տեղն է զբաղեցնում ամենից շատ այցելվող ֆրանսիական զբոսաշրջային կառույցների թվում: Ամեն տարի աշտարակ է բարձրանում 7.1 մլն մարդ: Առաջին տեղում է Փարիզի Աստվածամոր տաճարը (մոտ 13.6 մլն մարդ): Սակայն տաճար այցելությունն, ի տարբերություն աշտարակի, անվճար է:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ