Հայաստանը ԱՊՀ երկրների շրջանում ռեկորդ է սահմանել Ռուսաստան գումարային փոխանցումների միջին մեծությամբ
Անցած տարի Հայաստանից Ռուսաստան ֆիզիկական անձանց փոխանցվել է 210 մլն դոլար։ Ռուսաստանից Հայաստան գումարային հոսքի համեմատ դա կազմում է մոտ 30 տոկոսը։ Այսինքն բալանսը մեր օգտին է։ Բայց նախորդ տարվա համեմատ փոխանցումներում դրական սալդոն նվազել է 159 մլն դոլարով, կամ 1․3 անգամ։ Ըստ էության, կրճատվել է գումարի թե ներհոսքը, թե արտահոսքը։ Սակայն առաջինում անկումը ավելի զգալի է, քան երկրորդում։
Գումարի արտահոսքում մի բավականին հետաքրքրիր դետալ կա։ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցման միջին մեծությունը անցած տարի կազմել է 2219 դոլար, ու նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 1․7 անգամ։ Ամենամոտ մրցակցի՝ ՈՒզբեկստանի մոտ այդ ցուցանիշը կրկնակի քիչ է։ Իսկ ընդհանուր առմամբ ԱՊՀ-ում գումարային փոխանցման միջին մեծությունը շատ ավելի ցածր է եղել՝ ընդամենը 268 դոլար։ Այնպես որ Հայաստանը յուրատեսակ ռեկորդ է սահմանել։
Ի՞նչ նպատակ են հետապնդում գումար ուղարկողները։Դա այդքան էլ հեշտ չէ պարզել։ Գաղտնիք չէ, որ հայտարարագրված նպատակները կարող են խիստ տարբերվել իրական պատճառներից։ Գո՞ւցե մեր քաղաքացիները դրամական օգնություն են ուղարկում Ռուսաստանում գտնվող իրենց հարազատներին։ Այդ վարկածը չի բացառվում, չնայած նման դեպքերը եզակի բացառություններ կլինեն։
Ամենայն հավանականությամբ, գումարների փոխանցման նպատակը աղքատ ազգականներին օգնեը չէ։ Գումարային փոխանցումների միջին մեծության այդքան կտրուկ աճը, կարելի է ենթադրել, որ պայմանավորված է ինչ-որ նոր գործոնով։ Ասենք Ռուսաստանում անշարժ գույքի էժանացումով։ Դա կարող էր խթանել մեր հայրենակիցների կողմից այնտեղ բնակարանների գնումը։ Բայց հնարավոր է նաև մեկ այլ բացատրություն։ Այդ տեսակետից հետաքրքիր է դիտարկել Ռուսաստանից Հայաստան մարդատար մեքենաների ներկրման դինամիկան։
2015-ին Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 6․1 հազար մարդատար մեքենա։ Իսկ ահա 2016-ին այդ ցուցանիշը 2․8 անգամ աճել է ու կազմել 17․2 հազար ։ Արդյունքում Հայաստան ներկրվող մեքենաների քանակում Ռուսաստանի մասնաբաժինը ավելացել է 22 տոկոսից մինչեւ 52 տոկոս։
Մանրամասները՝ news.am-ում


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն