Այս Սահմանադրությունը ծնելու է բազմաթիվ ճգնաժամեր. Սուրեն Զոլյան
Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 2015 թ. ընդունված Սահմանադրությունը ողբերգություն է, և այն կոչված է ամրապնդելու գործող նախագահի իշխանությունը:
«Մեր ժողովրդի համար ողբերգական դեկտեմբերի 7-ին գումարվեց ևս մեկը դա Սահմանադրության, այսպես կոչված ընդունումն է: Ինչու եմ այսպես ասում, որովհետև դեկտեմբերի 7-ին հայտարարվեց, որ այս Սահմանադրությունն ընդունվել է: Այս Սահմանադրությունը ծնելու է բազմաթիվ ճգնաժամեր: Անցած տարի մենք դա տեսանք, դրա հետ ինչ-որ չափով կապված է թե ապրիլյան պատերազմը, հուլիսյան ապստամբությունը և հետագա տնտեսական անկումը և այլն, և այլն: Դուք կարող եք ասել՝ ինչ կապ ունի, ասեմ, որովհետև այս Սահմանադրությունը գրվել է, որ ամրապնդվի գործող նախագահի իշխանությունը, ինչը հակասում է երկրի զարգացման բոլոր տենդենցներին», - ասաց Սուրեն Զոլյանը:
Ըստ բանախոսի, Հայաստանում դասական իմաստով չկան կուսակցություններ, փոխարենն առկա են մեծ ու փոքր խմբավորումներ, քիչ ավելի ազնիվ, քիչ ավելի պակաս և այլն:
Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ին նա ասաց, որ այդ կառույցում «ամեն ինչ կարող է փոփոխվել նայած՝ թե շահերն այսօր ինչպես են դասավորվում»:
Zham.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին