«Դստերս դժբախտությունների պատճառն առաջին ամուսինն է»․ հայտարարել է Յուլյա Նաչալովայի հայրը
Դստեր՝ երգչուհի Յուլյա Նաչալովայի մահվանից հետո հայրն առաջին անգամ հարցազրույց է տվել, որտեղ պատմել է, թե տեղի ունեցածի համար ով է մեղավոր։ Վիկտոր Նաչալովը խոստովանել է, որ Յուլյան ուշադրություն չի դարձրել ոտքի կոշտուկին, ինչն էլ անուղղելի սխալ է դարձել։ «Նա զբաղվում էր ինքնաբուժությամբ, ինչ-որ վարակ է անցել եւ արդյունքում արյան վարակում ստացել։ Լավ սարքավորումներ են միացրել, նույնիսկ արյունն են մաքրել։ Ես նույնիսկ չէի էլ կարող մտածել, որ ամեն ինչ այսպես կավարտվի», - պատմել է նա։
Վիկտոր Նաչալովը հավաստիացրել է, որ բժիշկների դեմ ոչ մի պահանջ չունի, քանի որ նրանք արել են ամեն հնարավոր բան։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր ընկերներին եւ երկրպագուներին, որոնք այդ բոլոր օրերին զանգահարել են, մխիթարանքի խոսքեր են հնչեցչել, ինչպես նաեւ նրանց, ովքեր գերեզմաններ են այցելել։ Միակ մարդու, ում մասին երգչուհու հայրը բացասական է արտահայտվում, Յուլյայի առաջին ամուսինն է՝ Դմիտրի Լանսկին։ Ինչպես պարզվել է, երգիչը նույնիսկ չի զանգահարել, անգամ նախկին կնոջ թաղմանը ներկա չի գտնվել։
Լանսկին չի զանգահարել։ Եվ թող չզանգահարի։ Մեր բոլոր դժբախտությունները սկսվել են նրանից։ Հնարավոր է նա հիմա նա այդպես չվարվեր։ Երեւի տարիների ընթացքում իմաստացել է։ Նրան առողջ աղջիկ տվեցինք, իսկ ինչ արեց նա», - խոստովանել է Վիկտոր Նաչալովը՝ «Привет, Андрей» հաղորդման ժամանակ։
Երգչուհու հայրը հիշել է, որ կոմայի մեջ լինելու ողջ ընթացքում նա եւ կինը այցելել են բոլոր եկեղեցիներ, փորձել են Աստծուն խնդրել պահպանել նրանց միակ դստերը։ Մնացած ողջ ժամանակը նրանք գտնվել են Յուլյայի կողքին։ Սակայն այնպես է պատահել, որ հենց մահվան պահինմենք նր կողքին չենք եղել։ Վիկտոր Նաչալովն արցունքներն աչքերին հիշել է դստեր կյանքի վերջին պահերը։
Յուլյան ընդհանուր անգզայացման վիճակում էր գտնվել։ Ես նրա հետ խոսեցի եւ զգացի, որ լսում է ինձ․ արցունքներ տեսա աչքերին։ Ես նրան ասացի․ «Ամեն ինչ լավ կլինի։ Մենք մեկ ժամով հեռացանք եւ տեղի ունեցավ անդառնալի կորուստը։ Ոչ ոքի չեմ ցանկանա», - խոստովանել է նա։