Եթե ընկերդ առաջարկում է հարաբերություններում դադար տալ
Հարաբերություններում ընդմիջումը երբեմն անհրաժեշտ է` հասկանալու այդ հարաբերությունները եւ դրանց կշիռը:
Հոգնածությունը
Հոգնածությունը բանկային տոկոսի պես կուտակվել է եւ հասել իր հնարավոր ամենաբարձր մակարդակին: Զուգընկերը հոգնել է ամեն ինչից` աշխատանքից, կյանքի ցունամիից, որը քշում-տանում է ժամանակը, ու նաեւ` ձեզնից: Հարաբերությունները նրանից էներգիա են պահանջում, որը սպառվել է: Դուք ծաղիկներ եւ նվերներ, ուշադրություն եւ գրկախառնություններ եք սպասում, իսկ նրան անհրաժեշտ է, որ իրեն մի որոշ ժամանակ հանգիստ թողնեն:
Ազատությունը
Ազատության պակասը. մտածելու եւ տեղաշարժվելու ազատության: Նրա համար բառացիորեն «նեղ» է ձեր տիրական գրկում:
Մտքերը
Կասկածները, ինքնավստահության, ձեր հանդեպ վստահության , հարաբերություններում վստահության պակասը: Նրան ժամանակ եւ տարածություն է անհրաժեշտ այդ ամբողջ մշուշը ցրելու համար:
Տարբերակների առկայությունը
Նա հնարավոր է համարում շփումն այլ աղջիկների հետ:
Քողարկում
Նա չի սիրում, բայց ցավալի է ձեզ լքելը: Ընդմիջումով նա ձեզ նախապատրաստում է անխուսափելի բաժանմանը:
Փախուստ
Ձեր հարաբերություններում լուրջ ճգնաժամ է: Նա հույս ունի, որ իր բնակարանում միայնակ «մի քիչ կսպասի», մինչեւ ամեն ինչ ինքն իրեն կարգավորվի
Համեմունք
Դադարը հարաբերությունների համար թարմ «համեմունք» կդառնա: Նա հույս ունի, որ կարճ դադարը ձեզ կսովորեցնի կարոտել, եւ հարաբերություններն ավելի կամրանան: