Անձրեւի կաթիլները խառնարաններ են առաջացնում հողի մեջ
Տվենտե համալսարանի հոլանդացի ֆիզիկոսները որոշել են ուսումնասիրել անձրեւի կաթիլների ու հողի փոխգործակցությունը։ Պարզվել է, որ խառնարանը, որը գոյանում է ավազի վրա կաթիլի ընկնելու հետեւանքով, հասնելով առավելագույն խորության՝ ավելի մանր է դառնում , բայց ընդլայնվում է, քանի որ ավազը դեպի ներքեւ է ծորում, հայտնում է Planet-today –ը։
Փորձի ընթացքում գիտնականները օգտագործել են ապակե մանր ուլունքներ ու ներարկիչներ, որպեսզի հավասար կաթիլներ ձեւավորեն։ Ապակյա ուլունքներն էլ ավազի իմիտացիայի դեր էին կատարում։ Պարզվել է, որ գերարագ կաթիլները ավելի խորը խառնարաններ էին թողնում, բայց որոշ ժամանականց խառնարանները փլվում էին ու դա հանգեցնում էր ավելի կայուն կոնստրուկցիայի ձևավորման։ Այդ ֆենոմենը գիտնականների կողմից դեռ ուսումնասիրված չէ։
Այս հետազոտությունը կարող է լույս սփռել արդյունաբերական գործընթացների վրա, օրինակ դեղագործության մեջ, որտեղ հեղուկով լուծում են չոր փոշենման խառնուրդները։ Արտադրության բարելավման օգնությամբ հնարավոր կլինի ապահովել արտադրանքի ավելի բարձր որակ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը