Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցեր Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք Եվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթը Թանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահները Երևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների. UWW Միացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ում Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի Գաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակ Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմեր

Քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցերՇրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենքԵվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթըԹանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահներըԵրևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆՌուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների. UWWՄիացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ումԴատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել ԿարապետյանիԳաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակԵրևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթըՍարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոնԱնսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմերՈւսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքներըՖլորիդա նահանգի Պալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվելու է ի պատիվ Դոնալդ ԹրամփիԵթե ցանկանում եք իրական փոփոխություններ ստեղծել, մի՛ դուրս եկեք միջազգային խաղի կանոններից. Դանիայի վարչապետ Մետտե ՖրեդերիկսենԳողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներԺամանակակից շենքային պայմաններ, սպասարկման առավել բարելավված միջավայրՌուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակումՍահմանադրական դատարանի պատվիրակությունն աշխատանքային այց է իրականացրել Միացյալ ԹագավորությունՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-ից 15-ըԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. ՌուբիոԸնտրակաշառք տալու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել. հրապարակվել է հերթական ձայնագրությունըՔննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունըՌուսաստանում բանտարկյալների թիվը նվազել է Ուկրաինայի պատերազմ ուղարկված դատապարտյալների պատճառովԿասեցվել է «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՈստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից«Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել էԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրեւանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ումԱնգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՄարդու իրավունքների նոր պաշտպան ՌուսաստանումԿապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներինԱդրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ ԹրամփՌուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններՀայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոնՍպասվում են կարճատեւ տեղումներԹրամփն ու Ծինպինը Թայվանի թեման չեն քննարկել. ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. ՌուբիոՌուսական ФСБ-ի նախկին գնդապետը երկրից փախել է կովի կաշվի մեջ թաքնվելով. The TelegraphՎերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համարՀորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. ԱրաղչիՎաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքըՀայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչըԳյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչելՊեկինում ավարտվել են Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները
Հայաստան

Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորած արշավի մաս են. ընկերության հայտարարությունը

 

Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ Ընկերությունը (LYD.TO) տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը սկսել է Ամուլսարի ծրագրի երրորդ աուդիտը՝ Ծրագրի ազդեցությունը ջրային ռեսուրսների, երկրաբանության, կենսաբազմազանության և ջրի որակի վրա գնահատելու համար:

Ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«2018թ.-ի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը հայտարարեց Ամուլսարի ծրագրի՝ ջրային ռեսուրսների վրա հնարավոր ազդեցություններն ուսումնասիրելու համար երրորդ կողմի անկախ աուդիտ պատվիրելու մասին:

Այժմ աշխատանքների շրջանակը նաև ընդգրկում է Ընկերության ԲՍԱԳ և ՇՄԱԳ փաստաթղթերի ուսումնասիրությունները: Սա, չնայած այն հանգամանքին, որ Ընկերության ՇՄԱԳ փաստաթուղթը նախկինում արդեն իսկ հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից՝ համաձայն ՀՀ օրենսդրության բոլոր պահանջների՝ մինչև Ամուլսարում շինարարական աշխատանքների մեկնարկը:

ELARD-ը ընտրվել է Հայաստանի կառավարության կողմից որպես խորհրդատվական ընկերություն՝ գնահատումն իրականացնելու համար: Ակնկալվում է, որ ուսումնասիրությունները կտևեն մոտ 12-16 շաբաթ: 2019թ.-ի փետրվարին Հայաստանի կառավարությունը հատկացրեց 396,900 ԱՄՆ դոլար՝ երրորդ աուդիտի ֆինանսավորման համար, և երեկ հայտարարեց, որ աուդիտը մեկնարկել է:

Լիդիանի Նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն նշում է,- «Մենք համագործակցել ենք 2018թ.-ի հունիսից ի վեր ճանապարհների շրջափակումից հետո Հայաստանի կառավարության նախաձեռնած նախորդ երկու աուդիտների շրջանակներում և կաշխատենք նաև ELARD-ի հետ, որը ինչպես ներկայացվում է կառավարության կողմից, իրականացնելու է վերջին աուդիտը:

Միևնույն ժամանակ մենք աշխատելու ենք Հայաստանի կառավարության կողմից օրենքի գերակայությունը վերականգնելու ուղղությամբ, որպեսզի Լիդիանը հնարավորություն ստանա մուտք գործելու Ամուլսարի տարածք և վերսկսելու շինարարական և բնապահպանական աշխատանքները՝ երրորդ աուդիտին զուգահեռ: Չնայած մինչ այսօր մեր բոլոր ջանքերին և երկրում ճանապարհների ապօրինի շրջափակման այլ դեպքերի նկատմամբ ներկայիս կառավարության անհանդուրժողականությանը, Լիդիանի կողմից շինարարական աշխատանքների վերսկսումը շարունակում է խոչընդոտվել:

Հայաստանի կառավարության գործողությունները և անգործությունը Հայաստանում Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորված արշավի մաս են կազմում: Որևէ այլ ընկերություն Հայաստանում չի ենթարկվել երեք աուդիտի՝ 2018թ.-ի հունիսից սկսած և զրկված չի եղել իր գործունեությունը շարունակելու հնարավորությունից»:

Ընկերությունը չի ընդունում երրորդ աուդիտ անցկացնելու անհրաժեշտությունը կամ իրավական հիմքը: Հայաստանի կառավարությունն արդեն իսկ հաստատել է Ամուլսարի ծրագրի համապատասխանությունը Հայաստանի բնապահպանական պահանջներին՝ հաստատելով ծրագրի ՇՄԱԳ-ը: Լիդիանը, հիմնվելով այս հաստատման վրա, Հայաստանում արդեն կատարել է հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ»: