Ունենք մոտ 512 սուբվենցիոն ծրագրեր՝ 22,6 մլրդ դրամի. Սա աննախադեպ ցուցանիշ է. Պապիկյան
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն 190 ծրագիր է ներկայացվել, որոնցից 14-ն արդեն իրականացվել է, եւս 31 ծրագիր իրականացման փուլում է: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով, մնացյալը դեռեւս հայտարարված մրցույթներ են, որոնցով մինչեւ տարվա կես արդեն կունենանք կոնկրետ արդյունքներ:
«2018-ին սուբենցիոն ծրարգերի համար տրամադրվել է ավելի քան մեկ մլրդ դրամ կառավարության կողմից, եւ այս ընթացքում իրականացվել եւ պատրաստվում է իրականացնել ասֆալտապատման ոլորտում 51 ծրագիր, խմելու ջրի ոլորտում՝ 11, կոյուղի՝ 3, ոռոգում՝ 7, փողոցային լուսավորություն՝ 24 բնակավայրերում, տեխնիկայի ձեռքբերում՝ 8,համայնքային շինությունների շինարարություն՝ 14, մանկապարտեզ, դպրոց՝ 15, այգիներ, պուրակներ, բակեր՝ 16 եւ մեկ աղբավայրի բարեկարգում:
Ինչ վերաբերում է այս տարվան, ապա մարտին ամփոփել ենք այս տարվա սուբվենցիոն ծրագրերի ցանկը եւ ունենք մոտ 512 սուբվենցիոն ծրագրեր՝ 22,6 մլրդ դրամի: Իհարկե, հնարավոր է այս ծրագրերի մի մասը հանձնաժողովը չընդունի, դա սովորաբար մի փոքր մասն է կազմում: Սա աննախադեպ ցուցանիշ է, որն ուղղված է համայնքներին ինքնուրույն դարձնելու եւ նաեւ ապակենտրոն կառավարման նպատակ ունի»,-ընդգծեց Պապիկյանը:
Նա նաեւ հավելեց, որ ջրամատակարարման համակարգերում փոփոխություն տեղի կունենա մոտ 110 բնակավայրերում:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն