Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքը ՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումները Ռուսաստանը հայտարարել է Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետերի փակման մասին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Թուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվել Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Մոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր

ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքըՈւիթքոֆն ու Քուշները դրական բանակցություններ են անցկացրել Իրանի հետ գործարքի շուրջԱննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիայինNY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներինԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. ԲաղաեիԱԳՆ գլխավոր քարտուղարի և Բունդեսթագի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև գործարար կապերի խթանումըՌեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կաԿարևոր է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակման նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներԹուրքիան առանցքային գործընկեր է անվտանգության, միգրացիայի և էներգետիկայի ոլորտներումԱնահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱլեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներինՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումներըՌուսաստանը հայտարարել է Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետերի փակման մասինՀուլիսի 1-ը դատախազության աշխատողի օրն է․ նշվում է դատախազության հիմնադրման 108-ամյակըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվելԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիքԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱնվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է ԿապանիցԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՄոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցերՍրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէՄոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմելՀայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերԴավիթբեկյան խաղերը՝ ազգային ոգու, ուժի և գիտելիքի մրցապայքար ՍյունիքումՆիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններինԵրևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովինՄարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում. ՄԻՊՄահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն ԻսահակյանըՍուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանըԲաքվի նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ. «Լրագրողներ առանց սահմանների»Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ ԱվանեսյանՌուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումըՈւնենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. ԱվանեսյանԳվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվելՌուսաստանում նախատեսում են ստեղծել հեռախոսների համարների նույնականացման շտեմարանՌոբերտ Լևանդովսկին պաշտոնապես դարձել է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստԳերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Շտադե քաղաքում հրաձգություն իրականացրած կասկածյալինՈւթ համերգ` ութ մարզերում` նվիրված հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակինՏաղանդավոր երեխաների մեկամյա կրթական մեծ ճամփորդություն․ «Իմ քայլը» հիմնադրամն ու «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան միավորել են ուժերըԱշխարհի առաջնությունը կշարունակվի առանց ԳերմանիայիԻսրայելը մշակում է տիեզերական լազերային հարվածային համակարգերՃապոնիայի հավաքականը հինգերորդ անգամ դուրս մնաց ԱԱ-ների փլեյ-օֆֆի առաջին փուլիցՊայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխան
Հայաստան

Հայաստանից արժույթի արտահոսքը եւ բանկերում բնակչության ավանդները

News.am-ը գրում է.

Հանրահայտ է, որ արտասահմանից մասնավոր դրամական փոխանցումների հիմնական նպատակը ուղարկողների Հայաստանում բնակվող ընտանիքներին եւ ազգականներին ֆինանսական աջակցության ցուցաբերումն է: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի նախորդ հետազոտությունների՝ ստացած փողի գերակշիռ մասը (մոտ երեք քառորդը) հատկապես ընթացիկ ծախսերին է ուղղվում:

Ստացած գումարի հաշված տոկոսն է ուղղվում ուսման վարձերի վճարմանը: Ինչ վերաբերում է անշարժ գույքի ձեռքբերման եւ ձեռնարկատիրական գործունեության ծախսերին, ապա ընդհանուր արդյունքում այն կազմում է զուտ խորհրդանշական բաժին: Սա վերաբերում է միջինը բոլոր փող ստացողներին: Այսինքն՝ հազվադեպ, բայց այնուամենայնիվ, հանդիպում են դեպքեր, երբ փոխանցվող գումարները փոքր չեն եւ նախատեսված են բնակարան ձեռք բերելու կամ սեփական բիզնեսի զարգացման համար:


Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն ունեն մի հետաքրքիր առանձնահատկություն: Ռուսական պաշտոնական տեղեկություններով՝ անցյալ տարի Հայաստանից Ռուսաստան մեկ փոխանցման միջին մեծությունը ավելի քան 5 անգամ (1686 դոլար ընդդեմ 328 դոլարի) գերազանցել է հակառակ փոխանցման ցուցանիշը (արտահոսք): Գրեթե նույնպիսի հարաբերակցություն էր առկա նաեւ նախորդ տարիներին: Ռուսաստանում մեր միգրանտների մեծ մասը զբաղված է շինարարության եւ առեւտրի ոլորտներում, որտեղ շարքային աշխատողների վարձատրությունն այնքան էլ բարձր չէ: Սրանով էլ բացատրվում է միջին փոխանցման համեմատաբար փոքր մեծությունը:

Հարցն այլ է ռուսաստանցի մասնագետների դեպքում, որոնք մի շարք կոմերցիոն ընկերություններում պատկառելի աշխատավարձով ղեկավար պաշտոններում են աշխատում: Հասկանալի է, որ այս դեպքում Ռուսաստան են փոխանցվում գումարներ, որոնք բազմակի գերազանցում են մեր աշխատանքային միգրանտների ցուցանիշը: Ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից փոխանցումները հաճախ իրականացվում են նաեւ այլ նպատակներով, այդ թվում՝ ապրանքների եւ ծառայությունների համար, ինչի մասին ավելի ուշ կխոսենք:

Մեր երկրից փողի արտահոսքում կրկին առաջին տեղում Ռուսաստանն է: Անցյալ տարի Հայաստանից ընդհանուր դրամական փոխանցումներում նրա տեսակարար կշիռը հասել է գրեթե 40 տոկոսի (նախորդ տարի փոքր-ինչ պակաս էր՝ 38 տոկոս): Ռուսաստան փոխանցումների գումարը անցյալ տարի հասել է 471,7 մլն դոլարի, իսկ տարեկան կտրվածքով աճել է 95,6 մլն դոլարով (կամ՝ 25,4 տոկոսով):

2018 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն են ընդունել 27 հազարից ավելի մեր (հիմա արդեն նախկին) քաղաքացիներ: Օգտագործելով 4,2 մարդ ընտանեկան գործակիցը՝ սա կազմում է շուրջ 6,5 հազար ընտանիք: Նրանցից շատերը Ռուսաստան տեղափոխվելուց հետո պատմական հայրենիքում իրենց անշարժ գույքը վաճառում են: Իհարկե, ոչ բոլոր սեփականատերերը միանգամից՝ հաշվի առնելով նման դեպքերում որոշակի ժամանակահատվածը:

Հիշեցնենք, որ նախկինում՝ 2017 թվականին, Ռուսաստանի քաղաքացիություն էր ձեռք բերել Հայաստանի ավելի քան 25 հազար բնակիչ: Սա հաշվի առնելով՝ անցյալ տարի անշարժ գույքի վաճառքի ընդհանուր տարեկան եկամուտը կարող է հասնել նվազագույնը 200-300 մլն դոլարի: Միանգամայն հավանական է, որ սեփականության վաճառքից ստացած փողը բանկերի միջոցով փոխանցվում է նոր քաղաքացիության երկիր՝ Ռուսաստան:

Առեւտրի մասնագետների կարծիքով՝ Հայաստանի անդամագրումը ԵՏՄ-ին լայն հնարավորություններ է բացել Ռուսաստանի գծով ապրանքների արտահանման-ներմուծման համար: Այս հնարավորություններից օգտվել են ձեռնարկատերերը, այդ թվում՝ նաեւ փոքր: Մաքսային սահմանով կանխիկ փող տեղափոխելու սահմանափակումները առեւտրականներին ստիպել են օգտագործել այլընտրանքային տարբերակը՝ բանկերով փոխանցումը: Դրանից զատ, այսպես ավելի անվտանգ է: Նման պրակտիկան անդրադարձել է նաեւ Հայաստանից Ռուսաստան փոխանցումների դինամիկայի վրա:

Հայաստանից փողի արտահոսքում ԱՄՆ-ն Ռուսաստանից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում՝ 16 տոկոս բաժնով (նախորդ տարի կազմել էր 20 տոկոսից փոքր-ինչ ավելի): Այստեղ հնարավոր է նույն տարբերակը՝ քաղաքացիությունը փոխելու հետ կապված, ինչպես ներկայացրեցինք Ռուսաստանի օրինակով: Դրանից բացի, մի շարք երկրներ (այդ թվում՝ նաեւ ԱՄՆ) արժույթի փոխանցումներում առկա է գործընթաց, որը կոչվում է «կապիտալի փախուստ»: Ի տարբերություն դրա՝ Հայաստանից, ասենք, Չինաստան (երրորդ եղում է՝ 4,8 տոկոս բաժնով) փողի փոխանցումը ընդհանուր առմամբ կրում է արդեն զուտ կոմերցիոն բնույթ: Նույնպիսի միանշանակ երակացություն է կարելի կատարել Թուրքիայի եւ ԱՄԷ-ի վերաբերյալ:

Այս ֆոնին հետաքրքրություն է ներկայացնում նաեւ առեւտրային բանկերում բնակչության արտարժույթով կազմակերպված խնայողությունների դինամիկան: Նախ նշենք, որ բնակչության արտարժույթով ավանդների գերակշիռ մեծամասնությունը (մոտ 95 տոկոս) ներկայացված է ԱՄՆ դոլարով: Ուստի ավանդների գումարների փոխանցումը դրամից ԱՄՆ դոլար թույլ է տալիս ստանալ այս ոլորտում քիչ թե շատ իրական պատկերը:

Հունվարի վերջի դրությամբ՝ առեւտրային բանկերում բնակչության ավանդների ընդհանուր գումարը (դրամով եւ արտարժույով) տարեկան կտրվածքով աճել է 108,5 մլրդ դրամով կամ՝ 8,1 տոկոսով: Ընդ որում՝ արտարժույթով հրատապ ավանդների գումարը հունվարին փոքր-ինչ կրճատվել է՝ 14,6 մլրդ դրամով (30 մլն դոլարով) կամ՝ 2,0 տոկոսով:

Սակայն այդ նույն ժամանակամիջոցում 35,5 մլրդ դրամով (գրեթե 74 մլն դոլար) կամ 29, 1 տոկոսով կտրուկ աճել են ցպահանջ ավանդներն այդ նույն արտարժույթով։ Չի բացառվում, որ անցած տարվա ընթացքում hհրատախ հանված ավանդների մի մասը պարզապես տեղափոխվել է ցպահանջ ավանդներ։

Սակայն ի՞նչ պատահեց անցած տարի բնակչության արտարժույթով հրատապ ավանդների հետ։ Հարցի պատասխանը վառ երեւում է հետեւյալ գծապատկերում։ Դրանում ներկայացված է բնակչության արտարժույթով շտապ ավանդների դինամիկան անցած տարվա յուրաքանչյուր ամսվա վերջին՝ ԱՄՆ դոլարի հաշվարկով։ Գծապատկերից երեւում է, որ նշված խնայողությունները հասել են իրենց տարեկան նվազագույնին մայիս ամսին։ Բայց հետո այս ոլորտը կայունացել է, եւ նորից նկատվել են արտարժույթով հրատապ ավանդների հետագա աճի միտումներ։