Մարգարիտա Սիմոնյանը եւ Տիգրան Քեոսայանը սպասում են երրորդ երեխային
Լավ նորություն. Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի եւ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ընտանիքում համալրում է սպասվում։ Այս մասին Սիմոնյանը հայտնել է սոցիալական ցանցում՝ Instagram-ում տեսանյութ հրապարակելով, որում նրա 5-ամյա դուստրը երգում է։ «Ուզում եմ, որ քույրիկ ծնվի։ Բայց եթե եղբայր ծնվի, ես չեմ տխրի։ Ես կտխրեմ միայն, եթե դինոզավր ծնվի»,- ասել է նրա դուստրը։ «Իսկ ես կուրախանամ, եթե դինոզավր ծնվի»,- հայտնել է չորսամյա որդին։
Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ մոտակա ամիսներին իրեն հանգիստ է հարկավոր. «Այդ պատճառով կտրուկ նվազեցնում եմ ակտիվությունը քաղաքական սոցիալական ցանցերում. էականորեն ավելի քիչ կկարդարամ, առավել եւս կգրեմ։ Երբեմն ստիպված ես լինում առաջնահերություններ ընտրել. նախապես ներողություն եմ խնդրում հետեւորդներից։ Հույս ունեմ, որ բոլոր լավ մարդիկ կհասկանան։ Իսկ վատ մարդիկ, ինչպես հիշում ենք, չկան։ Բոլորին սեր եւ սիրո ավելի շատ պտուղներ»։
Հիշեցնենք՝ Տիգրան Քոեսայանը եւ Մարգարիտա Սիմոնյանը երկու երեխա ունեն՝ դուստր եւ որդի։ Սա զույգի երրորդ երեխան է։ Քեոսայանը եւս երկու դուստր ունի Ալյոնա Խմելնիցկայայի հետ ամուսնությունից։