Այ սա նվեր է․ Թիմաթին սիրելիին շքեղ մեքենա է նվիրել
Անաստասիա Ռեշետովային եւ Թիմաթիին համարում են ռուսական շոու բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը։ Նրանց սիրավեպի մասին խոսում էին դեռ մի քանի տարի առաջ, սակայն միայն 2017-ին Անաստասիան հաստատեց այն, որ ռեփերի հետ հարաբերությունների մեջ է՝ իր էջում տեղադրելով համատեղ լուսանկար։
Առաջ, եթե սիրահար զույգը հազվադեպ էր ներկայանում միջոցառումներին, հանրային վայրերում եւ տեղադրում համատեղ լուսանկարներ, ապա այժմ իրենց հարաբերությունները չեն թաքցնում։ Ռեշետովան իր Instagram-ում պատմում է ռեփերի հետ հարաբերությունների զարգացման մասին, իսկ ավելի հաճախ ցուցադրում է ռեփերի մատուցած նվերները։ Եվ այսպես, մոդելն իր ծննդյան տարեդարձին ստացել է Graff ապրանքանիշի խաչ, որն արժե 10 միլիոն ռուբլի։
Պարզվում է, որ դա Թիմաթիի մատուցած ամենաթանկ նվերը չէ։ Մոսկվայում Ռեշետովան շրջում է սեւ «գելենվագենով»։ Իսկ Մերսեդոս Բենսի այդ մոդելն արժե մոտավորապես 20 միլիոն ռուբլի։
Ի դեպ, Թիմաթին նույնպես ունի նույնպիսի մեքենա։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ