Շոկ․ Ջեքսոնի քույրը հաստատել է ոտնձգությունների մեջ եղբոր մեղավորությունը
«Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմի ի հայտ գալուց հետո, որն ամբողջությամբ նվիրված է երգչի զոհերին, որոնք նրան մեղադրում են մանկապղծության մեջ համացանցում երգչի մեղավորությունն ապացուցող նոր փաստե են հայտվում։ 4 ժամ տեւողությամբ ֆիլմում Ուեյդ Ռոբսոնը եւ Ջեյմս Սեյֆչակը պատմում են՝ ինչպես են բռնության ենթարկվել Մայքլի կողմից, երբ համապատասխանաբար 7 եւ 10 տարեկան են եղել։
Այժմ երգչի ժառանգներն ամերիկյան NBO ալիքի հետ դատական գործընթացի մեջ են։ Նրանք հայտնի հեռուստաընկերությունից պահանջում են 100 միլիոն դոլար։ Սակայն սա էլ նրանց չօգնեց։ Նրանց խոսքերով ոչ մի ապացույց չկա, որ Ջեքսոնն իրեն նման կերպ է պահել։
Փոփ-երգիչ Մայքլ Ջեքսոնի քույրը՝ Լա Թոյա Ջեքսոնը, եղբորը մեղադրեց մանկապղծության մեջ, երբ 1993-ին սկանդալ էր սկսվել: Ինչպես նշվեց, նա այդ մասին ասել է MTV-ի հետ հարցազրույցում:
Լա Թոյա Ջեքսոնը մեղադրանքներ է ներկայացրել այն բանից հետո, երբ 13-ամյա Ջորդի Չանդլերի հայրը մեղադրել է երգչին իր որդու հանդեպ կատարած բռնության մեջ:
«Մայքլը իմ եղբայրն է, ես շատ եմ սիրում նրան, բայց չեմ կարող լինել անմեղ երեխաների դեմ կատարված հանցագործության լուռ վկան։ Մտածեք եւ ասացեք, որ մի 35-ամյա տղամարդը կհրավիրի փոքրիկ տղային իրեն հյուր եւ նրա հետ կմնա 30 օր։ Կամ ինչ է նշանակում տղային հրավիրել ննջասենյակ եւ նրա հետ 5 օր շարունակ մնալ այնտեղ։ Քանի երեխա է արել այդ նույն բանը։ Նրանք 9, 10, 11 տարեկան են եղել», – ասել է Լա Թոյա Ջեքսոնը։
Հրատարակությունն ընդգծել է, որ Մայքլ Ջեքսոնի անվան շուրջ միշտ պտտվել են մանկապղծության մասին լուրերը, նրա դեմ մեղադրանքներ են եղել, բայց երբեք դրանք պաշտոնապես չեն հաստատվել:
Ինչպես պատմել է Լա Թոյան ր աչքերով է տեսել ահռելի գումարներով թղթերը, որոնք դուրս էեն գրվոլ երեխաների եւ նրանց ծնողների անուններով։ Արդյունքում հայտնի երգչի քույրը հրաժարվել է իր խոսքերից եւ ասելմ որ նման բան լրագրողներին պատմել ստիպել է ամուսինը եւ այլեւ երբեք մեկնաբանություններ չի տվել։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել