Սկանդալ. հայտնի ռեփերը պլյուս չափի մոդելին թույլ չի տվել մուտք գործել ակումբ
Եթե ռեփեր Future-ն իմանար՝ ինչ սկանդալ է սկսվելու Մայամիի ակումբներից մեկն այցելելուց հետո, վստահաբար, տանը կմնար։ Խնդիրը պլյուս չափի մոդել Նաոմի Չապուտն է, ով Մայամի է ժամանել նկարահանումների համար եւ գնացել Story ակումբ՝ ընկերուհիների հետ հանգստանալու համար։ Սակայն մոդելին նույնիսկ թույլ չեն տվել ակումբ մուտք գործել։
Նաոմիի գործակալ Դանիել Բուաբդոն BuzzFeed News-ին պատմել է, որ անվտանգության աշխատակիցները մոդելին արգելել են մուտք գործել ակումբ առանց պատճառները բացատրելու։ Նս զանգահարել է պրոմոութերին, ով հայտարարել է, որ ակումբում հանգստանում է ռեփեր Future-ը, ով պահանջել է ակումբ ոչ մի գեր մարդու ներս չթողնել։ Նաոմին վայրակենապես տեսանյութ է նկարահանել Instagram-ի համար եւ երկրպագուներին պատմել այն մասին, որ ռեփերի անձնական խնդրանքով՝ արգելված է գեր աղջիկների մուտքն ակումբ։
«Ես թքած ունեմ ինչ-որ հիմար ռեփերների վրա։ Բայց փաստը փաստ է՝ 2019թ.-ին մեր հանգիստ կարող ենք գեր մարդկանց արգելել մուտք գործել շենք»,- ասել է Նաոմին։ Լրագրողները փորձել են կապվել Future-ի հետ, սակայն նա չի պատասխանել։ Փոխարենը հրապարակում է արել Twitter-ում. «Դադարեք արատավորել իմ անունը, ես հարգում եմ բոլոր կանանց»։
Դրանից հետո Չապուտն անձամբ է նրան գրել Instagram-ում. «Future, ես այն կինն եմ, ում ընկերուհու հետ թույլ չեն տվել մտնել ակումբ։ Դու կարո՞ղ ես բոլորին ասել (եթե դա համապատասխանում է իրականությանը), որ չես աջակցում Story-ին եւ գեր մարդկանցից նրանց ֆոբիան, ովքեր ինձ ուղիղ ասել են, որ ինձ չի թույլատրվում մուտք գործել այդ պատճառով, ստել են քո անունից, որ «ոչ մի գեր մարդ»-ը քո ցանկությունն է եղել։ Իմ գործակալը փորձել է կապվել քո ներկայացուցիչների հետ, սակայն պատասխան չի ստացել»։
Մոդելը հետեւյալ պատասխանն է ստացել. «Դու սուտ մեղադրանքներ ես հնչեցրել։ Պետք չէր ասել դա։ Story-ն ասել էր այդ հիմադրությունը, իսկ դու արատավորել ես իմ անունը»։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել