2019-ի ամենանորաձեւ երանգները
Ամերիկյան Patone կենտրոնի մասնագետները զբաղվում են յուրաքանչյուր սեզոնի ամենանորաձեւ գույների ուսումնասիրությամբ։ Կենտրոնը վերջերս հրապարակել է 2019թ. գարուն-ամառ սեզոնի ամենանորաձեւ գույների կազմը։

Ավելի վաղ՝ 2018թ.-ի ավարտին, Pantone-ը ներկայացրել է 2019թ.-ի գլխավոր գույնը՝ մարջանագույն։ Սակայն Pantone-ը չի սահմանափակվում միայն մեկ գույնով. առաջարկում ենք ծանոթանալ սեզոնի բոլոր արդիական գույներին։

Առաջիկա սեզոններին արդիական գույների գունակազմում ներկայացված է 12 հիմնական գույն, ինչպես նաեւ 4 հավելյալ դասական ու չեզոք երանգ։
Գունակազմի առաջին հորիզոնականներում գարնանային վառ երանգներն են, որոնք անտարբեր չեն թողնի ոչ մի նորաձեւ կնոջ։ Կարմիրի, նարնջագույնի եւ վարդագույնի այդ վառ երանգներով ցանկացած միջոցառման հայտնվելը երաշխավորում է նրանց աստղ դարձնել։

Fiesta՝ տոնական նարնջագույն-կարմիր, որը ճառագում է էներգիա, կիրք ու անհանգստություն։
Jester Red՝ ավելացնում է խորություն եւ ինտենսիվություն, հարուստ էլեգանտությունը համադրում է ուրբանիստականի հետ։
Turmeric՝ քրում, որը գունապնակում սրության ակնարկ է ավելացնում։
Living Coral՝ սիրալից ու կենարար գույն, որի ոսկեգույն երանգը նրբություն է հաղորդում։
Սրանց հաջորդում են երանգները, որոնք ուրախություն են խորհրդաշնում՝ կանաչ, դեղին եւ կապույտ։

Pink Peacock՝ գայթակղիչ գույն Pink Peacock-ի երկրպագուների համար։
Pepper Stem՝ դեղնա-կանաչավուն պղպեղը խորհրդանշում է ցողունը եւ խրախուսում բնության առողջ հարստության ձգտումը։
Aspen Gold՝ լուսավորում է օրը, խթանում ուրախության եւ լավ տրամադրության զգացումը։
Princess Blue՝ թագավորական կապույտ երանգ, որը փայլում է եւ լույս տալիս։

Գունապնակը եզրափակում են շագանակագույնի, մանանեխի գույնի, վարդագույնի եւ կանաչ-շագանակագույնի հանգիստ, զուսպ երանգները։

Toffee՝ «Իրիսի» անհաղթահարելի համը զսպում է ախորժակը։
Mango Mojito՝ «կերակրում է» հաճելի հարմարությունների ձգտումը։
Terrarium Moss՝ առաջ է բերում մտքեր տերեւների եւ բնության գեղեցկության մասին։
Sweet Lilac՝ թեթեւ ու նուրբ երանգը հմայում է։

Pantone-ի չի մոռացել նաեւ սիրելի դասական եւ հանգիստ երանգների մասին։ Կենտրոնն առանձնացրել է բեժի, կապույտի եւ շագանակագույնի երանգները։

Soybean՝ բնական, վստահելի եւ համապարփակ չեզոք։
Eclipse՝ լուրջ եւ առեղծվածային։
Sweet Corn՝ քաղցր եգիպտացորեն նուրբ երանգով։
Brown Granite՝ երանգ, որը դուրս է ժամանակից եւ իսկական է։



















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ