Ջոնի Դեփը պատմել է, որ Ամբեր Հարդն ամուսնացած ժամանակ իրեն դավաճանել է միլիարդատեր Իլոն Մասկի հետ
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը նախկին կնոջը՝ դերասանուհի Ամբեր Հարդին, մեղադրել է իր հետ ամուսնացած լինելու ժամանակ միլիարդատեր Իլոն Մասկի հետ սիրավեպ սկսելու համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Դեփը մանրամասնել է, որ Հարդի ու Մասկի սիրավեպը սկսվել է 2015թ. տեղի ունեցած իրենց ամուսնությունից ընդամենը մեկ ամիս անց: Այս մասին ասվում է դերասանի՝ նախկին կնոջ դեմ ներկայացրած 50 մլն դոլարանոց հայցում:
Դեփի պնդմամբ, երբ ինքը նկարահանումների է եղել և ուշ երեկոյան բացակայել է տնից, Մասկը պարբերաբար այցի է եկել կնոջը:
Մինչդեռ միլիարդատիրոջ ներկայացուցիչը հայտարարել է, որ Իլոն Մասկն ու Ամբերը սկսել են հանդիպել 2016թ. մայիսից հետո, երբ դերասանուհին արդեն ամուսնալուծության հայց էր ներկայացրել:
Դավաճանության մեղադրանքը հերքել է նաև Հարդի փաստաբանը:
Հիշեցնենք, որ հոլիվուդյան դերասանն իրեն վարկաբեկելու համար 50 մլն դոլարի հայց էր ներկայացրել նախկին կնոջ դեմ, որն ավելի վաղ աստղին մեղադրել էր ընտանեկան բռնության համար:
Դեփի հայցում նշվում է, որ Հարդի՝ 2016թ. իր դեմ ներկայացրած ընտանեկան բռնության մեղադրանքները «սուտ» են ու «ցուցադրական»:
«Պարոն Դեփը երբևէ ընտանեկան բռնություն չի կիրառել տիկին Հարդի նկատմամբ: Նրա՝ 2016թ. հնչեցրած մեղադրանքները կեղծ են: Դա արվել է տիկին Հարդի համար հանրության աչքում դրական կերպար ստեղծելու ու նրա կարիերայի առաջընթացին նպաստելու համար: Նա ոչ թե ընտանեկան բռնության զոհ է, այլ հանցագործ»,-նշվում է Դեփի հայցում:
Հարդն ամուսնու դեմ հայց էր ներկայացրել՝ պնդելով, որ նա իրեն հարվածել է, ինչպես նաև հեռախոսը նետել դեմքին: Մինչդեռ Դեփը հերքել էր բոլոր մեղադրանքներն ու ասել, որ կինն է իրեն բռնության ենթարկել:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ