Գրիգորի Գրիգորյան.Կայացած առողջապահական համակարգը պայմանավորված չէ պետության հարստության հետ
Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Գրիգորի Գրիգորյանը հանդիպեց ոլորտի պատասխանատուների հետ, որի ընթացքում խոսվեց առողջապահական համակարգի կայացման մասին` պետության ֆինանսական ռեսուրսի համատեքստում: Իր ելույթում Գրիգորյանը կատարեց մի դիտարկում` ասելով. «Կատեգորիկ թյուր մոտեցում է, թե միայն հարուստ երկրներն ու պետությունները կարող են ունենալ կայացած առողջապահական համակարգ: Իմ խորին համոզմամբ` սա կեղծ արդարացում է, և այդպիսի մտածողությամբ մարդիկ իրավունք չունեն զբաղվելու ոլորտի զարգացմամբ: Պետությունը պետք է շատ զգույշ, խնամքով ու խելամիտ տնօրինի առողջապահության ոլորտի եղած հատկացումները: Ճիշտ տնտեսվարման պարագայում ոլորտի զարգացման համար կստեղծվեն իրական նախադրյալներ»:
Նա իր խոսքում ֆինանսական հնարավորությունները կարևորելով, սակայն, ոլորտի կայացման համար առաջին նախապայմանը համարեց անկեղծ հոգածությունն ու սրտացավ վերաբերմունքը: «Ինչ խոսք, նյութական հնարավորություններն ու միջոցները շատ կարևոր են ինչպես մեր բնագավառում, այնպես էլ կյանքում առհասարակ: Բայց, մեղմ ասած, սխալ պատկերացում է` ամեն հաջողություն կամ անհաջողություն կապել բացառապես փողի ու նյութական հնարավորությունների հետ: Կայացած ու կանգուն առողջապահական համակարգ հնարավոր է ունենալ առաջինը` սրտացավությամբ ու տիրոջ զգացողությամբ, երկրորդը` իրական ծրագրերով ու պրոֆեսիոնալ մոտեցմամբ»,- ասաց նա:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը