Արտոնյալ վարկերի միջոցով խրախուսելու ենք, որ մի քանի տարվա ընթացքում ունենանք կայացած միջին խավ. Պապիկյան
Տնտեսական հեղափոխության հիմքում պետք է դրվի աշխատանքի նկատմամբ հարգանքը: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով, Կառավարությունն իր հերթին քայլեր է ձեռնարկելու այդ ուղղությամբ. «Հարկային փոփոխությունները դրա խոսուն վկայությունն է լինելու: Սկսնակ բիզնեսի համար արտոնյալ վարկերի միջոցով խրախուսելու ենք, որ մի քանի տարվա ընթացքում ունենանք կայացած միջին խավ»:
Հարցին, թե ի՞նչ տնտեսական հեղափոխություն կարող է անել գյուղացին, որը եղանակային պայմանների պատճառով վնաս է կրում ու կանգնում փաստի առջեւ, նախարարը պատասխանեց. «Մեր ամենօրյա աշխատանքը միտված է այդ մարդկանց աշխատանքը հեշտացնելուն, որ ջուրը հասանելի լինի բոլորին, մշակում ենք նոր ջրամբարներ ունենալու մեխանիզմներ»:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն