2016-ին անկում է ապրել նաեւ գյուղատնտեսությունը, իսկ գյուղացուն առաջարկում են ընտրել ՀՀԿ-ին
Հայաստանն այն երկրներից է, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը 3 անգամ ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից` կազմելով շուրջ 3500 ԱՄՆ դոլար: Հայաստանը նաեւ այն երկիրն է, որտեղ 2016թ. գյուղատնտեսական համախառն արտադրանքը նվազել է:
Գյուղատնտեսության ոլորտը Հայաստանում սկսեց անկում գրանցել 2016թ. աշնանը: Գյուղատնտեսության նախարարությունն անկումը բացատրեց եղանակային անբարենպաստ պայմաններով, որի պատճառով գյուղացիները բերքահավաքը կատարել են ոչ թե հոկտեմբերին, այլ հետաձգել են այն մինչև նոյեմբեր: Սակայն ոլորտում առկա տարեկան պատկերի ուսումնասիրությունը հուշում է, որ նշված հիմնավորումն արդարացնում է միայն տվյալ ժամանակահատվածը, բայց ոչ՝ ողջ տարին:
2016թ. գյուղատնտեսության չափաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է մոտ 16%, ինչը 1,3%-ով ավելի քիչ էր քան 2015թ.: Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կրճատվել է 5,2%-ով, իսկ բուսաբուծական արտադրանքինը՝ 11,7%-ով: Գյուղատնտեսության զարգացման տեմպերի դանդաղումն էապես ազդել է տնտեսական աճի վրա՝ 2016թ. կազմելով ընդամենը 0,5%` նախատեսված 2,2%-ի փոխարեն: Ampop.am պարբերականը ուսումնասիրել է գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները եւ ամփոփել դրանք http://ampop.am/agriculture-decline/ հաղցեով:։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն