Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտե Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարություն ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Արսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում «Բարսելոնայի» երկրպագուները սխալմամբ հարձակվել են իրենց թիմի ավտոբուսի վրա Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Լատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ Շիոն ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները ԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը «Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»... Պեդրիին»

Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտեԱյսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարությունԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆՀայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում«Բարսելոնայի» երկրպագուները սխալմամբ հարձակվել են իրենց թիմի ավտոբուսի վրաՎտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայումԼատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ ՇիոնԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումներըԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը«Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»... Պեդրիին»«Բարսելոնան» հաղթել է «Ռեալին» և հռչակվել Իսպանիայի չեմպիոնՀունահռոմեական ոճի հայ ըմբիշները հայրենիք են վերադարձել 9 մեդալովՍպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում հաղթել է Արթուր Ավետիսյանը Նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանիցԵս չեմ կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին պարտադիր արձագանքեմՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստինՀանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է ՊուտինինԴուա Լիպան դատի է տվել Samsung-ինՕրբանի պարտությունը թույլ կտա ԵՄ-ին պատժամիջոց սահմանել Կիրիլի նկատմամբԲրիտանական բանակի ռազմական բժիշկներն օդապարիկով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվելԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՖլորիդա նահանգի հարավում բռնկված հզոր անտառային հրդեհները վերահսկողությունից դուրս են եկելԼեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBCԻրանն ակնկալում է արտասահմանյան բանկերում իր ակտիվների անհապաղ ապատասառեցումԱԺ-ն քննարկել է Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագիծըՔանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվելՊե՞տք է հրապարակվի զոհված հերոսի մասին տեղեկատվություն, եթե ծնողը դեմ էՄետրոյի շաբաթը թվերով. տոմսային համակարգը շարունակելու է գործել մի քանի տարբերակովՀայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիրՈւնեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարարԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծըՆոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելԱռաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունըՌեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքիԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցումԵրևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրևԳլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՀայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա ՄոդիԹեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն էՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-ՊատրիարքինՊիստորիուսի այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծըԱրտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀայաստանի ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից էԴոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի ՉինաստանՀանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար
Ոճ և դեմքեր

«Ադելը չափազանց գեր է», «Քիմը մեղավոր է», «Պիպայի դեմքը լավը չէ». աստղեր, որոնց «խայթել» է Կառլ Լագերֆելդի «սուր լեզուն»

Ֆրանսիական Chanel նորաձևության տան կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդն առանձնահատուկ դիրք ուներ նորաձևության ոլորտում ու հայտնի էր իր «սուր լեզվով», աստղերին ուղղված անողոք քննադատություններով: Հաճախ տաղանդաշատ գերմանացին իր արտահայտությունների պատճառով հայտնվում էր սկանդալների կենտրոնում ու լարվածություն մտցնում աստղերի հետ հարաբերություններում:

Daily Mail-ն անդրադարձել է Լագերֆելդի աստղային քննադատություններից մի քանիսին:

Օրինակ՝ մի անգամ դիզայները բրիտանացի երգչուհի Ադելի հասցեին ասել է, որ նա «չափազանց գեր է», բայց հետո հավելել, որ «նրա ձայնն աստվածային» է:

Երբ մի քանի տարի առաջ Փարիզի հյուրանոցներից մեկում կողոպտել էին ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին՝ վերցնելով մի քանի միլիոն դոլարի զարդեղեն, Լագերֆելդն ասել էր, որ ամեն ինչի մեղավորը հենց Քարդաշյանն է: Դիզայների համոզմամբ՝ աստղը սխալ էր գործել՝ սոցցանցերում ի ցույց դնելով իր հարստությունը:


2011թ. արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի պսակադրությունից հետո, դիզայները հարցազրույցներից մեկում խոսել էր հարսնաքրոջից՝ Պիպա Միդլթոնից՝ նշելով, որ չի հավանում վերջինիս դեմքը:

«Քեյթ Միդլթոնը գեղեցիկ կազմվածք ունի ու այդ տղայի համար ճիշտ ընտրված աղջիկ է: Ինձ դուր են գալիս այդպիսի կանայք՝ ռոմանտիկ գեղեցկուհիների նման: Բայց նույնը չեմ կարող ասել նրա քրոջ մասին: Ես չեմ հավանում նրա դեմքը: Նա պետք է իրեն միայն հետևից ցույց տա»,-ասել էր դիզայները:

 

Մի առիթով էլ նա վիրավորել էր երգչուհի Լանա Դել Ռեյին՝ հետաքրքրվելով, թե արդյոք աստղի մարմնի վրա որևէ բնական մաս կա:

 

 

Ռուսաստանի մասով էլ Լագերֆելդն ասել էր. «Եթե ծնվեի Ռուսաստանում ու կին լինեի, լեսբուհի կլինեի, քանի որ այնտեղ տղամարդիկ շատ տգեղ են:

Ընդամենը մի քանի գեղեցիկ տղամարդ կա, օրինակ՝ Նաոմի Քեմփբելի ընկերը (նկատի ունի մոդելի նախկին փեսացու Վլադիսլավ Դորոնինին): Ռուսաստանում կարելի է հանդիպել ամենագեղեցիկ կանանց ու ամենասարսափելի տղամարդկանց»:


Դիզայները նաև հայտարարել էր, որ ատում է զզվելի, տգեղ մարդկանց՝ հատկապես տգեղ, կարճահասակ տղամարդկանց:

Փոփ երգիչ Սիլի մասին էլ ասել է. «Ես մաշկաբան չեմ, բայց չէի ցանկանա նրա մաշկից ունենալ: Այն կարծես խառնարաններով պատված լինի»:

 Մի առիթով էլ Լագերֆելդն ասել էր, որ սպորտային հագուստ կրելը պարտության նշան է:

«Եթե կյանքիդ նկատմամբ վերահսկողությունը կորցրել ես, գնա ու մարզահագուստ գնիր»,-ասել է դիզայները:

 Աղբյուրը նկատում է, որ այն բացառիկ քչերից մեկը, որից Լագերֆելդը ներողություն է խնդրել, եղել է հոլիվուդյան դերասանուհի Մերիլ Սթրիփը:

Լագերֆելդը ներողություն էր խնդրել իր հայտարարության համար, ըստ որի՝ Սթրիփը հրաժարվել էր կրել դիզայների կողմից հատուկ իր համար կարված զգեստը, քանի որ ցանկացել էր, որ իրեն վճարեին դրա համար: