Մոսկվայում ամերիկացի հայտնի ֆինանսիստ է ձերբակալվել
Baring Vostok հայտնի ներդրումային ընկերության հիմնադիր, ԱՄՆ քաղաքացի Մայքլ Քելվին և նրա գործընկերը հետապնդվում են խարդախության մեղադրանքով: Ընկերությունը ԱՊՀ երկրների տարածքում ներդրել է 2.5 մլրդ դոլար 80 նախագծերի համար:
Նա փետրվարի 15-ին Մոսկվայում ձերբակալվել է: Տղամարդն ուղարկվել է Բասմաննի դատարան, որն էլ քննության արդյունքում 3 օրով երկարաձգել է հայտնի ֆինանսիստի ձերբակալության ժամկետը: Նրա նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կկայացվի փետրվարի 16-ին:
Ինչպես Մոսկվայի քաղաքային դատարանի հրապարակած հաղորդագրությունից է պարզ դառնում, Քելվիի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հանցավոր խմբի կողմից կազմակերպված առանձնապես խոշոր չափերի խարդախության հոդվածով: Բացի դրանից, ձերբակալվել է ընկերության ևս 5 աշխատակից:
Интерфакс-ի տվյալներով` նրանք յուրացրել են ավելի քան 2.5 մլրդ ռուբլի:
Մայքլ Քելվինը ծնվել է 1967թ. ամերիկյան Վիսկոնսին նահանգում: Մինչև 1994թ. ապրել է Լոնդոնում ու Նյու Յորքում:
1994-ին հիմնել է Baring Vostok Capital Partners ընկերությունը, որը մասնագիտացած է Ռուսաստանում և ԱՊՀ-ում ներդրումների վրա:
Ընկերության կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ իր գործունեության 25 տարիների ընթացքում այն ներդրել է 2.8 մլրդ դոլար Ռուսաստանում, Ղազախստանում և Ուկրաինայում իրականացված շուրջ 80 նախագծերում:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն