Ջորջ Քլունին հանդես է եկել ի պաշտպանություն Մեգան Մարքլի՝ նրան համեմատելով արքայադուստր Դիանայի հետ
Հոլիվուդյան հայտնի դերասան, պրոդյուսեր և հասարակական գործիչ Ջորջ Քլունին` Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի ու Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի վաղեմի բարեկամը, հանդես է եկել հաջակցություն Մեգանի, որը, իր կարծիքով, չափազանցված քննադատության զոհ է դարձել:
Ինչպես նշում է CNN-ը, Քլունին ու նրա կինը՝ Ամալը, թագավորական զույգի վաղեմի բարեկամներից են և հաճախ են նրանց հետ ժամանակ անցկացնում: Լուրեր են շրջանառվում նաև այն մասին, որ 57-ամյա դերասանը Մեգանի ու Հարիի առաջնեկի կնքահայրն է դառնալու:
Ջորջ Քլունիի՝ նոր մինի-սերիալի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ դերասանին հարցեր են ուղղվել Մեգան Մարքլի մասին:
«Մեգանը հղիության 7-րդ ամսում է, իսկ սենսացիաներ փնտրող մարդիկ անդադար նրա ետևից են ընկած՝ փորձելով նրան ինչ-որ բանում մեղադրել»,- ասել է Քլունին՝ մտահոգություն հայտնելով, որ դքսուհու կյանքը սկսում է հիշեցնել նրա ամուսնու հանգուցյալ մոր՝ արքայադուստր Դիանայի պատմությունը:
«Նրան հետապնդում և վիրավորում են ճիշտ այնպես, ինչպես Դիանային: Մենք արդեն տեսել ենք, թե ինչ ողբերգական ավարտ կարող են ունենալ լրատվամիջոցներում նման հալածանքները»,-ասել է դերասանը՝ ակնարկելով արքայադուստր Դիանայի՝ պապարացիների հետապնդումների հետևանքով տեղի ունեցած ավտովթարը:
Ինչպես նշում է Cosmopolitan-ը, Քլունին հերքել է Մեգանի ու Հարիի առաջնեկի կնքահայրը դառնալու մասին լուրերը՝ կատակելով, որ իր կյանքում առանց այդ էլ հոգսերի պակաս չի զգացվում:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել