Հայտնի հայ հաղորդավարը Սոբչակին մեղադրել է պլագիատի մեջ
37-ամյա հեռուստահաղորդավարուհի Քսենի Սոբչակը բոլորովին վերջերս օգտատերերի դատին է հանձնել նոր շոու՝ «Զգուշացեք, Սոբչակն է»։ Այն հեռարձակվում է հաղորդավարուհու YouTube-ի ալիքում։ Սոբչակի հյուրերն արդեն իսկ եղել են Նաստյա Ռիբկան եւ Ալեքս Լեսլին, Ֆյոդոր Սմոլովը եւ հումորիստներ Սլեպակովն ու Միխայիլ Գալուստյանը։ Վերջին թողարկումից հետո Քսենիային արդեն մեղադրել են գրագողության մեջ։
Վյաչեսլավ Մանուչարովը հրապարակման մեջ հեռուստահաղորդավարուհուն մեղադրում է «Эмпатия Манучи» շոուի իր գաղափարը յուրացնելու համար։ Խոսքը խաղաքարտերի գաղափարի մասին է, երբ հաղորդավարը հյուրին առաջարկում է պատասխանել հարցին՝ ընտրելով քարտերից մեկը, որոնց վրա հայտնի մարդկանց նկարներ են կամ պատմել՝ ինչի հետո է նույնացնում նրանց։ Բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն՝ ինչի մասին է խոսքը, Մանուչարովը կոլաժ է հրապարակել երկու շոուներից եւ դիմել Սոբչակին։
«Հարգելի Քսենիա, ե՞րբ կարող եմ մոտենալ հատկացման համար։ Իսկ առհասարակ համաձայն եմ ձեզ հետ, խաղաքարտերի օգտագործման գաղափարն, իսկապես, լավն է։ Մենք այդպիսի բազամաթիվ նոր գաղափարներ ունենաք, այնպես որ ուշադիր դիտեք «Эмпатии Манучи»-ի նոր թողարկումները։ Հնարավոր է՝ ինչ-որ այլ բան եւս նկատեք»,- գրել է Մանուչարովը։
«Զգուշացեք, Սոբչակն է» շուի վերջին թողարկման հյուրերն էին Սեմյոն Սլեպակովը եւ Միխայիլ Գալուստյանը։ Խաղաքարտերի օգտագորմամբ խորագրի ընթացքում Քսենիան առաջարկել է ընտրել՝ ում են նրանք հումորի զգացմամբ գլխավորը համարում՝ Սերգեյ Սվետլակով, թե Գարիկ Մարտիրոսյան։ Գալուստյանը հայտարարել է, որ գլխավորը Մարտիրոսյանն է, իսկ Սվետլակոն ավելի զվարճալի է։ Սլեպակովը եւս ընտրել է Գարիկին։