«Հայերն իսկական հայրենասեր են, նրանք նույնիսկ Ամերիկայում են հայերեն խոսում»․ Թինա Քանդելակի
НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Международной пилорамы» հերթական հաղորդման հյուրը Թինա Քանդելակին է դարձել, որը հաղորդավար Տիգրան Քեոսայանին եւ հեռուստադիտողին պատմել է իր Մոսկվա տեղափոխվելու մասին, կիսվել է ավելորդ քաշի հետ կապված ունեցած անհանգստության մասին․․․
Նրա խոսքերով, երբ Սովետակամ Միությունը քանդվեց, բոլորը ցրվեցին, իսկ հարազատների հայկական մասը տեղափոխվեց ԱՄՆ։ Եւ, երբ նա երիտասարդ աղջիկ լինելով որոշեց երջանկությունը փորձել Մոսկվայում, շատ հարազատներ անհագստացան։
«Հայերն իսկական հայրենասեր են, նրանք նույնիսկ Ամերիկայում են հայերեն խոսում», - ծիծաղելով պատմել է Քանդելակին։ -Ասում էին․ «Որտե՞ղ է էդ էրեխեն գնում», իսկ մերոնք պատասխանում էին․ «Ինչ անենք, շաշ վրացի ա»․․․ Ի դեպ, հայերն ամենաակտիվն են թվային աշխարհում։ Իսկ թե ինչպես են հայերը լայքում, Աստված առողջություն տա Քիմ Քարդաշյանին»։
Ինչ վերաբերում է առողջ ապրելակերպին, ապա Թինա Քանդելակին խոստովանել է, որ շուտ է քաշ հավաքում եւ արդեն չորրորդ տարին է խաչապուրի չի կերել ։ «Վերջին անգամ իմերեթական եմ կերել, աջարական ինձ թույլ չեմ կարող տալ, - հայտնել է նա։ - Հիշում եմ, մտերիմ ընկերուհիս՝ քո կին Մարգարիտա Սիմոնյանն ինձ ասաց․ ինչու՞ ես քեզ տանջում դիետաներով, սպորտով, ինչի՞դ են պետք»։
Իսկ երբ տեսավ ամուսնուս՝ հասկանալով կատակեց․ «Արդեն ամեն ինչ պարզ է։ Մինչ ես ծերանամ եւ կնճիռներ ունենամ, Տիգրանն այդ ժամանակ կկուրանա»։ Նշենք, որ Թինա Քանդելակին ամուսնուց տարիքով մեծ է, հայտնի գործարար Վասիլի Բրովկոն 10-ը տարով երիտասարդ է նրանից եւ մի քանի օր առաջ Թինան Instagram-ում շնորհավորել է նրա տարեդարձը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել