Աշխարհի ամենահարուստ մարդուն սպառնում են մերկ լուսանկարով
Amazon ընկերության ղեկավար, աշխարհի ամենահարուստ մարդ Ջեֆ Բեզոսը հայտնել է National Enquirer տաբլոիդի հրատարակիչների կողմից իրեն շանտաժի ենթարկելու փորձի մասին՝ սպառնալով հրապարակել իր մերկ լուսանկարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հունվարի սկզբին հայտնի էր դարձել 25 տարվա ամուսնությունից հետո Բեզոսի եւ նրա կնոջ՝ Մաքքենզիի ամուսնալուծության մասին: Լրատվամիջոցները հայտնել էին, որ Բեզոսին հայտնի է դարձել National Enquirer տաբլոիդի լրագրողական «հետաքննության» մասին, որը բացահայտել էր Amazon-ի տիրոջ ռոմանտիկ հարաբերությունները հեռուստահաղորդավար 49-ամյա Լորեն Սանչեսի հետ: Տաբլոիդը պնդում է, որ իր ներկայացուցիչները Բեզոսի հետ կապ են հաստատել եւ հայտնել նրա դեմ դոսյեի մասին՝ ամուսնալուծության մասին հրապարակային հայտարարությունից ընդամենը 48 ժամ առաջ:
Սկանդալից հետո Բեզոսը մասնավոր դետեկտիվներ էր վարձել՝ իր անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների արտահոսքը քննելու համար: Հինգշաբթի նա հայտարարել էր, որ American Media Inc (AMI) ընկերության տաբլոիդի հրատարակիչը՝ Դեւիդ Փեքերի ղեկավարությամբ սպառնում է լուսանկարներ հրապարակել, որոնք ինքը Բեզոսն է ուղարկել Սանչեսին: AMI-ի ներկայացուցիչները հրապարակելուց հրաժարվելու դիմաց պահանջում են հրապարակային հայտարարել դոսյեի հետ կապված միջադեպում քաղաքական ենթատեքստի բացակայության մասին:
Ավելի վաղ լրատվամիջոցները նշել էին, որ Բեզոսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության մշտական թիրախում է եղել, գլխավոր պատճառներից մեկն է նաեւ նրան պատկանող Washington Post պարբերականը, որը Թրամփին ուղղված քննադատության մշտական խոսափողն է: Մինչդեռ, National Enquirer-ի ղեկավար Դեւիդ Փեքերը մեդիայի աշխարհում Թրամփի առանցքային դաշնակիցներից մեկն է:
«Շորթմանն ու շանտաժին տրվելու փոխարեն՝ ես որոշեցի հրապարակել այն, ինչ իրենք ինձ ուղարկել են, չնայած անձնական վնաս կրելուն, որով նրանք սպառնում են»,- նշել է Բեզոսը Medium հարթակի իր բլոգում: Միլիարդատերը հրապարակել է նամակագրությունը, որը, նրա կարծիքով, հաստատում է AMI-ի եւ նրա ղեկավարի կողմից իրեն շանտաժի ենթարկելու փորձը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն