Թատրոններ, պատկերասրահներ, ճոխ ռեստորաններ և 800 միլիոնանոց ներդրում. աշխարհի ամենամեծ զբոսանավը (լուսանկարներ)
Հարավային Կորեայի բնակիչ, նավերի նախագծող 36-ամյա Չունհուն Պարկը պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ զբոսանավը, որի երկարությունը 229 մետր կլինի, գրում է Daily Mail-ը:
Եթե ծրագիրն իրագործվի, այս զբոսանավը չափերով կգերազանցի Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանին պատկանող, ներկայումս ամենամեծ Azzam մեգա զբոսանավին:
Valkyrie կոչվող ծրագրի շրջանակներում նախագծվող նավում կլինեն պատկերասրահներ, ռեստորաններ, առևտրի կենտրոններ, կազինո, թատրոններ և այլն, իսկ մի ամբողջ հարկաբաժին կհատկացվի սեփականատիրոջը:
Նախատեսվում է, որ նավը կկարողանա տեղավորել 52 ուղևոր և անձնակազմի 92 անդամ:
Նախագծի հեղինակ Պարկը ցանկանում է, որ զբոսանավը ոչ թե սեփականատիրոջ համար նախատեսված ճոխություն լինի, այլ հանրային զվարճանքների վայր, որը բաց կլինի բոլորի համար:
Պարկը, որը նախագծի վրա 8 ամիս է ծախսել, նավի արտաքին տեսքի համար մոխրագույնն է ընտրել, որպեսզի այն տարբերվի սովորական դարձած սպիտակ զբոսանավերից, որոնք, իր խոսքով, հարսանեկան տորթ են հիշեցնում:
Նախագիծը կյանքի կոչելու համար շուրջ 800 մլն դոլար կպահանջվի: Պարկի խոսքով՝ մի քանի հետաքրքիր առաջարկներ արդեն եղել են, սակայն դեռևս ոչ մի պայմանագիր չի կնքվել:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն