Պուտին․ ՌԴ-ն շարունակում է ԼՂ խնդրի լուծման ուղիներ փնտրել
Ռուսաստանը շարունակում է ամեն կերպ աջակցել ղարաբաղյան հակամարտության փոխընդունելի հանգուցալուծման որոնմանը՝ թե ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, թե Երեւանի ու Բաքվի ուղիղ շփումների ընթացքում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Մոսկվայում կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին նշել է , որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել ղարաբաղյան կարգավորմանը, բանակցային գործընթացի առաջ մղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։
«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ու ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների ջանքերըր խնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործում։ Նորից շեշտվել է 1994-95 թթ կնքված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի իրականացման կարեւորությունը, նշվել է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։ Մենք համակարծիք ենք, որ ուժի կիրառման սպառնալիքը կամ դրա կիրառումը անթույլատրելի են ու վնասում են խաղաղ գործընթացին»․-շեշտել է Սերժ Սարգսյանը:


















































«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է». Ռուբեն Ռուբինյան
Արցախի ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ժամկետներ չենք դնում». Զախարովա (տեսանյութ)
Արցախի Զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով. Բակո Սահակյան
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին